Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Պավլիկյաններին, թոնդրակեցիներին փոխարինելու է եկել աղանդավորական հերթական մի շարժում, որն ավելի վտանգավոր է

13:59, Четверг, 26 Июля, 2018 года
Պավլիկյաններին, թոնդրակեցիներին փոխարինելու է եկել աղանդավորական հերթական մի շարժում, որն ավելի վտանգավոր է

Պավլիկյաններին, բորբորիտներին, թոնդրակեցիներին փոխարինելու է եկել աղանդավորական հերթական մի շարժում, որն ավելի վտանգավոր է Հայաստանի համար, քան ե՛ն մյուսները։ Եթե մյուս աղանդները աշխատում են հիմնականում անհավատ կամ եկեղեցուց հեռու կանգնած զանգվածների հետ, ապա սրանք փորձում են գործել մեր Եկեղեցում՝ որպես խայծ օգտագործելով Եկեղեցու որոշ պազունակ ու միամիտ հավատավոր զավակներին ու սպասավորներին՝ մեր հավատի դարավոր տունը, մեր ինքնության, մեր միասնականության պատվարը լիովին վարկաբեկելու, թուլացնելու, ներսից քայքայելու համար։ Վայոց ձորում տեղի ունեցածն արդյոք չփաստե՞ց այն մասին, որ գործ ունենք բավականին ագրեսիվ, հավատքի ու քրիստոնեության հետ ոչ մի կապ չունեցող վարձկանների հետ, որոնք ոչ միայն անկիրթ, տգետ ու անդաստիարակ են, այլեւ սրբապիղծ՝ բառիս ամենաուղղակի իմաստով։ Հարց եմ տալիս՝ ինչպե՞ս կարող էր դեռ երեկ կաթողիկոսի առջեւ հնազանդության ուխտ արած հոգեւորականը (եթե իսկապես Հայ Եկեղեցու քրիստոնյա է) նման պահվածք դրսեւորել, ինչպես կարող էր ազատություն տալ իր ձեռքերին՝ ոչ մի կապանք չդնելով լեզվի վրա։ Նա հետո ի՞նչ էր ասելու իր հոտին, ինչպե՞ս էր քարոզելու Տիրոջ Խոսքը։ Կրկին հարց եմ տալիս՝ ովքե՞ր են հովանավորում, ովքե՞ր են ուղղորդում դրանց։ Անշուշտ մեր թշնամիները՝ լինեն ծպտյալ, թե հայտնի։ Իսկապես ո՞ւմ է ձեռնտու «Նոր Հայաստան, նոր հայրապետ» այս խիստ վտանգավոր շարժումը։ Ես թույլ եմ տալիս նաեւ պատասխանել՝ նրանց, ովքեր ցանկանում են պառակտել միավորվող հայ ժողովրդին ներսից եւ Հայաստանից կտրել Սփյուռքը։ Սա վտանգ է ոչ միայն մեր Եկեղեցու, այլ մեծապես նաեւ մեր պետականության համար։

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումն ակնհայտորեն իր խոսքերով ու գործերով վաճառել է հայոց 1700-ամյա ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ։ Սակայն մենք՝ պետականությունը բոլոր մնացյալ արժեքներից վեր դասողներս, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի նվիրյալ զավակներս, նրա մկրտության ավազանից ծնվածներս իրավունք չունենք դառնալու մեր պապերի կյանքի ու մահվան գնով, նրանց նահատակությամբ շահած Ճշմարտության վաճառողները։ Մենք իրավունք չունենք վտանգելու մեր Եկեղեցին ու պետականությունը։ Պատմության դատաստանը դաժան է լինելու, եւ սերունդները մեզ երբեք, երբեք չեն ներելու։

Աստղիկ Վարդանյան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4343 | 0 | 0
Facebook