Идет загрузка...
Сегодня:  Четверг, 18 Апреля, 2024 года

Статьи

Լիանա Քոսակյան «Նրանցից մեկը»

15:09, Понедельник, 16 Июля, 2018 года
Լիանա Քոսակյան «Նրանցից մեկը»

Օրերս Բերդի պատմության և կենցաղի թանգարանը մարդաշատ էր .Լիանա Քոսակյանի «Նրանցից մեկը...» պատմվածքի ընթերցումն ու քննարկումն էր:

Լիանան նշեց .ՙ «Ես առավելապես ստեղծագործում եմ արձակ ժանրում, ունեմ երկու հրատարակված գրքեր, որոնք հասանելի են բոլոր խոշոր գրախանութներում։ Այս պատմվածքը փաստացի իմ առաջին պատմվածքն է, որ հանձնել եմ լայն լսարանի ուշադրությանը։ Բավական կարճ է և առանձին գրքի տեսքով հանդես չի գա, այն կհրատարակվի հետագայում` այլ պատմվածքների հետ, միասին մեկ գրքում։

Պատմվածքս նվիրված է Քառօրյա պատերազմին և կարծում եմ սա այն թեման է, որն արդիական է բոլորիս համար։ Անձամբ ինձ վրա Ապրիլյան դեպքերն այնքան խոր հոգեբանական հետք էին թողել, որ մտքումս միշտ կար այդ մասին գրելը։ Թեև պետք է խոստովանեմ, որ բավական դժվար էր գրելը, քանի որ այդ օրերը ցավոտ հիշողություն են հայության համար։ Բավական երկար են մտքումս խմորվել այս պատմվածքի կերպարներն ու իրադարձությունները և միայն վերջերս է ծնվել այս պատմվածքը, որ վերնագրել եմ «Նրանցից մեկը...»:

Պատմվածքը գրել եմ իրական դեպքերի և իրական կերպարների հիման վրա։ Իրապես, դժվար էր գրել ողջ հայության համար ցավալի ու դեռևս չսպիացած թեմայի մասին, ես փորձում էի այնպես գրել, որ իրական կերպարների հարազատներն այս պատմվածքը ընթերցելիս անհարմարություն չզգան, քանի որ չէի ցանկանա կորստի ցավը կամ դառը հիշողությունները վերականգնել։ Հակառակը նպատակս հերոսների հիշատակն անմանհացնելն էր։

Արդեն բավական մարդիկ են ընթերցել և միայն դրական արձագանք եմ լսել։ Եղել են մարդիկ, ովքեր հուզվել են և սա իմ լավագույն արդյունքն է։ Եթե պատմվածքս շարժել է ընթերցողի հուզական աշխարհն, ուրեմն ես հաջողել եմ։

Պետք է նշեմ, որ օրերս կազմակերպել էի պարզապես պատմվածքի ընթերցում ու քննարկում, դա շնորհանդես չէր։ Ցանկանում եմ այդ մշակույթը զարգացնել մեր շրջանում, որ մարդիկ հավաքվեն և կարողանան ընթերցել և քննարկել ցանկացած ստեղծագործություն։

Պատմվածքը նվիրված է Քառօրյայաի ժամանկ հերոսաբար զոհված Տիգրան Բերակչյանին և հրաշքով վերադարձած, հերոսացած Արսեն Ավթանդիլյանին։ Պատմվածքը իրական մարդկան, իրական դեպքերի և շատ տարածված ու իրական իրադարձությունների մասին է։ Եվ իհարկե այստեղ կա նվիրյալ սեր, սեր ընկերոջ, հայրենիքի, աղջկա նկատմամբ։ Ընկերություն, որի համար հերոսներից մեկն անմահանում է։ Կարծում եմ պատմվածքս մարդկային վեհ արժեքների մասին է։

Կուզեի ասել, որ շուտով Համահայկական գրողների միությունը կայցելի Բերդ, և որպես այդ կառույցի անդամ կցանկանայի ընթերցասերների մի լայն հատված հավաքվեր մեր շուրջ։ Շատ կցանկանայի, որ այս պատմվածքս հասներ յուրաքանչյուր ընթերցողի սեղանին և սիրվեր մարդկանց կողմից։

Առաջիկայում բնականաբար կշարուանկեմ գրել, իհարկե չգիտեմ երբ հանրությանը կներկայացնեմ իմ հաջորդ ստեղծագործությունը։ Սակայն միշտ գրում եմ և այս պահին էլ ունեմ դեռևս չավարտված ստեղծագործություններ։ Ֆեյսբուքում կա իմ ստեղծագործությունների էջը, որտեղ միշտ կարող եք հետևել իմ ծրագրերին ու նոր ստեղծագործություններին։

Հոդվածը ՝ Էմմա Քոսակյան:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
8271 | 0 | 0
Facebook