Идет загрузка...
Сегодня:  Четверг, 25 Апреля, 2024 года

Статьи

Երևանում գործարկվել է զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման երկրորդ կետը

Maria Baraghamyan
Автор:
Maria Baraghamyan
19:55, Пятница, 06 Июля, 2018 года
Երևանում գործարկվել է զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման երկրորդ կետը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժինն այսօր՝ հուլիսի 6-ին, Բաղրամյան պողոտա 2/5 հասցեում՝ Ֆրանսիայի հրապարակին կից, բացեց Երևանի զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման երկրորդ կետը:
    
    

Քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանն իր խոսքում նշեց, որ նախագծի նպատակն է աջակցել երևանցիներին և քաղաքի հյուրերին՝ տրամադրելով տեղեկատվություն քաղաքում կողմնորոշվելու, զբոսազշրջային ենթակառուցվածքների, քաղաքապետարանի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ։

«Ակնկալում ենք, որ թե մեր համաքաղաքացիները, թե քաղաքի հյուրերն ակտիվորեն կօգտվեն տեղեկատվական կետի ծառայություններից և կստանան անհրաժեշտ տեղեկատվություն: Առաջիկայում, մեր կետերում կունենանք նաև տեղեկատվության քույր ու գործընկեր քաղաքների վերաբերյալ: Կարևորում ենք ծրագրի իրականացումը, հատկապես այս տարի, որը հոբելյանական է Երևանի համար», - ասաց Օրբելյանը:
    
    

Զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման երկու կետում այցելուներին անվճար կտրամադրվեն Երևանի զբոսաշրջային բազմալեզու քարտեզներ, տեղեկատվական բրոշյուրներ, ուղեցույցներ «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի, համայնքային թանգարանների, «Երևան Սիթի Տուր» էքսկուրսիոն ծրագրի, Կենդանաբանական այգու, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի էլեկտրոնային ծառայությունների, բնակիչների ընդունելության ժամանակացույցի, «Թեժ գիծ» ծառայության վերաբերյալ, ինչպես նաև անհրաժեշտ ուղեցույցեր կառուցապատման թույլտվությունների և քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ:
    
    

Տեղեկատվական կենտրոնում նաև եռալեզու քարտեզներ կան, ուղեցույցեր, գրքեր և տեղեկատվական թռուցիկներ:

2018-ի մարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր քաղաքապետարանի համապատասխան վարչություններին սեղմ ժամկետում քննարկել և առաջարկություններ ներկայացնել մայրաքաղաքում զբոսաշրջային տեղեկատվական աջակցության կետերի տեղադրման վերաբերյալ: Հունիս ամսին բացվել էր առաջին տեղեկատվական կետը Նալբանդյան 2/1 հասցեում՝ «Հանրապետության հրապարակ» մետրոկայարանի հարակից այգու սկզբնամասում:


    

«Երևան 2800» հիմնական տոնական միջոցառումներն այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 29-30-ին: Հետևեք տոնական միջոցառումներին ու դրանց մասին տեղեկատվություն ստացեք Yerevan2800.am-ից:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4530 | 0 | 0
Facebook