Идет загрузка...
Сегодня:  Вторник, 16 Апреля, 2024 года

Статьи

Բուժական օգտակար խորհուրդներ

09:20, Четверг, 05 Июля, 2018 года
Բուժական օգտակար խորհուրդներ

Հազի դեպքում խմեք տաք կաթի հետ խառնած հանքային ջուր (կես բաժակ կաթ և կես բաժակ հանքային ջուր) կամ էլ տաք կաթին մեղր խառնեք (մեկ բաժակ կաթին՝ մեկ թեյի գդալ մեղր): Եթե երեխան է ուժեղ հազում, կաթին թուզ խառնեք:


     Ալերգիայի
դեպքում կերակրացանկից բացառեք շաքարը, սպիտակ ալյուրը, մսային արգանակները: Խորհուրդ է տրվում ավելի շատ միրգ, բանջարեղեն, սոխ, սխտոր, մաղադանոս ուտել:

Չորս գլուխ սոխը մանրատեք, խառնեք մեկ լիտր եռման ջրին ու թողեք, որ ամբողջ գիշեր թրմվի: Թուրմը խմեք ամբողջ օրվա ընթացքում:

Ալերգիայի դեպքում օգտակար է նաև կեչու հյութը, որը պետք է պարբերաբար խմել:

Օգտակար է նաև ցորենից ստացված թուրմը: 100 գրամ ցորենի վրա ջուր լցրեք: Երբ հատիկները մեկ միլիմետր բարձրութան ծիլեր տան, նախ լվացեք, ապա մսաղացով աղացեք, այնուհետև խյուսին խառնեք մի քիչ բուսական յուղ ու մեղր: Կերեք սոված փորին:

Մեկ ուրիշ դարման էլ կա ալերգիայի դեմ. մեկ ճաշի գդալ եղինջի ծաղիկները խառնեք մեկ բաժակ եռման ջրին ու թրմեք: Օրվա ընթացքում խմեք կես բաժակ (չորս անգամ):


     Անքնությունը
կարելի է հաղթահարել մարզանքով:

Նստեք աթոռին, թուլացրեք մեջքի մկանները, ձեռքերը կախեք, ծնոտը հպեք կրծքին ու ամբողջովին թուլացեք: Մի քանի րոպե անց կուզենաք քնել:

Անքնությունը հաղթահարելու մեկ այլ եղանակ. եթե ձեր ոտքերը շարունակ սառն են, դա նույնքան է խանգարում քնելուն, որքան՝ պայծառ լույսը: Քնելուց առաջ ձեր ոտքերը տաք ջրի մեջ պահեք, ոտնաթաթերը սպունգով մերսեք ու բամբակյա գուլպա հագեք:

Արագ քուն մտնելու համար գոլ ջրին որևէ փշատերև ծառի տերևներից ստացված քամուկ խառնեք և այդ ջրի լոգանք ընդունեք, ապա մի քանի անգամ խորը ներշնչեք, հետո մեկ բաժակ տաք կաթ կամ երիցուկի թուրմ խմեք:


     Ատամնացավի
դեպքում սառույցի կտորով շփեք ձեր ձեռքի ափի երեսի այն հատվածի թաղանթը, որով բութ մատն ու ցուցամատը միանում են: Ատամնացավը կիսով չափ կնվազի. ձեռքի այդ հատվածի նյարդերի խթանումը շրջափակում է գանգուղեղի ցավային ազդանշանները:


     Կոկորդի քորի
դեպքում տրորեք ու ճանկռոտեք ձեր ականջը: Երբ խթանվում են ականջի նյարդերը, կոկորդում մկանային կարկամ (սպազմ) է առաջանում: Դրա շնորհիվ կմեղմանա տհաճ քորը:


     Քթից արնահոսության
դեպքում մի կտոր բամբակ դրեք վերին լնդի վրա՝ ուղիղ քթին հարող հատվածում և պինդ սեղմեք: Մեծի մասամբ արյունը հոսում է քթի առաջնային հատվածի միջնապատից, և այն կարելի է կանգնեցնել՝ սեղմելով հենց այդ հատվածը:


     Քթից լորձ է ծորում
. լեզվով սեղմեք ձեր քիմքը, ապա մատներով սեղմեք միջհոնքային հատվածը: Արդյունքում քթի միջնապատի հետին մասը ձևավորող խոփոսկրը կշարժվի ու կմեղմի լարվածությունը: 20 րոպե անց ծորանքը կդադարի:


     Եթե գիշերն այրոց (իզժոգա) է սկսվում, շրջվեք ձախ կողմի վրա: Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ դիրքում մարդն համեմատաբար քիչ է տառապում կերակրափողի արտազատած թթուներից: Կերակրափողը և ստամոքսը որոշակի անկյան տակ են տեղակայված են. երբ դուք աջ կողքի եք պառկած, ստամոքսն ավելի բարձր դիրք է գրավում, իսկ երբ ձախ կողքի վրա եք պառկած` այն ցածր դիրքում է հայտնվում, և այս դեպքում թթվի «ներհոսքը» նվազ հավանական է:


     Երբ վազելուց հետո կողի ծակոց է սկսվում,
արտաշնչեք ձախ ոտքը գետնին դնելիս: Մարդկանց մեծ մասն արտաշնչում է աջ ոտքը գետնին դնելիս, և այդ դեպքում ճնշվում է լյարդը, որն իրանի աջ կողմում է, իսկ լյարդն էլ, իր հերթին, ճնշում է ստոծանին` հարուցելով ծակոցներ:


     Արագ սրտխփոցի
դեպքում փչեք բթամատի վրա: Սրտի կծկումների հաճախության վրա ներգործում են շնչառության փուլերը. ներշնչելիս ճնշվում է թափառող նյարդը և սրտի ռիթմի արագացումը, իսկ արտաշնչելիս թափառող նյարդն է գրգռվում և դանդաղում է սրտի աշխատանքը:


     Ձեռքը թմրելու
դեպքում տարուբերեք ձեր գլուխը, և մեկ րոպե անց ձեր ձեռքը «կկենդանանա»: Ձեռքը թմրելու հիմնական պատճառներից մեկը պարանոցի նյարդերի ճմլվելն է:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
8186 | 0 | 0
Facebook