«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ-ի կողմից նախօրեին ձերբակալված և այնտեղ գտնվող, Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը` «Սերժի Վաչոն», հրաժարվում է ցուցմունք տալ
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը իր կադրային ռեզերվում գտնվող գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանին բերման էր ենթարկել Չարենցի փողոցի 12 հասցեում գտնվող «Յունիբանկ» ՓԲԸ մուտքի մոտից:
Վերջինս բերման ենթարկվելուց հետո՝ անձնական խուզարկության ընթացքում ներկայացրել էր «Յունիբանկ» ՓԲԸ-ից դուրս գալու պահին ձեռքին առկա պայուսակի պարունակությունը, որում եղել է 120 հազար ԱՄՆ դոլար, ինչպես նաև 436 միլիոն ՀՀ դրամ՝ Վաչագան Ղազարյանի անվամբ գրանցված ավանդային հաշվեհամարից»: