Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Դու կանչել ես մեզ ապրելու սիրո մեջ

21:11, Четверг, 21 Июня, 2018 года
Դու կանչել ես մեզ ապրելու սիրո մեջ
     Տեր իմ Հիսուս,
     Դու կանչել ես մեզ ապրելու սիրո մեջ։
     Խոնարհ սրտով խոստովանում եմ,
     որ իմ սերը շա՜տ տկար է։
     Բժշկիր անձս
     սիրո պակասի պատճառով ստացածս վերքերից,
     մեղքերից, որոնք խոչընդոտում են սրտիս սլացքը
     և թույլ չեն տալիս սիրել Քեզ ամեն ինչից գերիվեր։
     Բժշկիր հոգիս
     երիտասարդությանս օրերին կուտակածս բոլոր բեռներից։
     Այնպես արա, որ սիրո հուրը հեռացնի ինձնից խավարը
     ու հալեցնի չարի սառույցը։
     Զորավոր դարձրու իմ սերը,
     որպեսզի կարողանա ամբողջ սրտով սիրել յուրաքանչյուր մարդու, նաև նրանց, ովքեր ինչ որ կերպ վիրավորել կամ վշտացրել են ինձ։
     Ներիր ինձ այն նախանձի համար, որով անտանելի եմ դարձրել իմ և ուրիշների կյանքը։
     Այնպես արա, որ Քո հանդեպ վստահության շնորհը հեռացնի ինձնից ամեն տեսակ անվստահություններն ու վախի բոլոր աղբյուրները։
     Բժշկիր ինձ թերահավատությունիցս, որն արտահայտում եմ խոսքերիս, մտքերիս, գործերիս ընդմիջով։
     Հիսուս, բժշկիր սերը իմ ընտանիքում,
     որպեսզի նմանվի Քո Սուրբ Ընտանիքում տիրող սիրույն։
     Բժշկիր սերը ամուսինների միջև, զավակների ու ծնողների միջև։
     Հիսուս, բժշկիր սերը բոլոր մարդկանց,
     որ ապրում են այս աշխարհում։
     Ամեն։
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2026 | 0 | 0
Facebook