Идет загрузка...
Сегодня:  Четверг, 18 Апреля, 2024 года

Статьи

Մինչեւ վերջ Հայր Կորյուն աբեղայի կողքին ենք:

07:43, Четверг, 21 Июня, 2018 года
Մինչեւ վերջ Հայր Կորյուն աբեղայի կողքին ենք:

Երկար ժամանակ լռել եմ և չեմ բարձրաձայնել այն ինչ մտածում եմ «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման մասին ասեմ հալալ է իրենց և ես միացել եմ նրանց։
     Ուրեմն լսեք բոլոր քննադատողներ և ճանապարհի կեսից փախչող հոգևորականներ, երբ դեռ շարժումը չէր սկսվել բոլորդ անխտիր բողոքում էիք կաթողիկոսից, թե վատն է, իսկ հիմա, երբ սկսվել է շարժումը դարձել եք փարիսեցիներ և պաշտպան եք կանգնել մի մարդու ով ձեզ տվել է «չալաղաջ պաշտոններ» , խոսքս հատկապես վերաբերվում է այն կուսակրոններին և ամուսնացյալ քահանաներին ովքեր գտնվում են ծառայության մեջ արտասահմանում... ովքեր շարժումը համարում են աղանդավորական և անձնական վիրավորանքներ են հասցնում մեզ` շարժման մասնակիցներիս` ուրեմն ասեմ Ձեր կամքի թուլության պատճառով ենք մենք դուրս եկել փողոց և բարձրաձայնում ենք Ամենայն Հայոց «Հայրապետի» հանցագործությունները և եկեղեցականին ոչ վայել պահվածքը, որին այդ պատճառով ուզում ենք վտարել մեր Լուսավորչական Սուրբ Գահից։ #Մենք #աղանդավոր #չենք և #պառակտում #չենք #գցում #ժողովրդի #մեջ #այլ #դուք #եք #մեզ #պառակտում #ձեզանից։ Փոխարենը միանաք մեզ միասնաբար հեռացնենք եկեղեցական հրեշին ըստ եկեղեցական կանոնագրքի, այլ որակում եք մեր շարժումը իբրև անհնազանդություն և էժանագին քայլ անելով քծնում եք կաթողիկոսին։ Դուք աչք եք փակում անօրինականությունների վրա և միթե դա մեղք չի? Դուք մեզ գայթակղության մեջ եք քցում ձեր անբարո կյանքով կուսակրոն քահանաներ, միթե դա մեղք չէ? Ամենայն Հայոց «Հայրապետը» ունի աղջիկ միթե դա ձեր կրոնական կանոնակարգը թույլ է տալիս? Սրբազան եպիսկոպոսներ կան ովքեր ունեն ապօրինի երեխաներ և դրա հետ մեկտեղ ստանում են 600.000 դրամ աշխատավարձ, իսկ հեռավոր գյուղերում օրինական ամուսնացյալ քահանան հազիվ է գոյատևում ծեսերից ստացած չնչին գումարով, միթե դա արդար է? Ինչու Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարգալույծ չի հռչակում ինքն իրեն? Ինչու կարգալույծ չի հռչակում այն թվարկածս եպիսկոպոսներին? Այլ կարգալույծ է հռչակում այն ազնիվ հոգևորականներին ովքեր ի սրտե նվիրյալ են իրենց կոչմանը և առաքելությանը?
     Եթե մենք «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման մասնակիցներս մի բառ անգամ սխալ ենք արտահայտվում, սպառեք մեր հարցերի պատասխանները։ Մի ավելի խայտառակեք այն էլ ձեր ընկած անունը։
     Կամ հերքեք դատի տվեք մեզ զրպարտության համար, ձեր անմեղության կանխավարկածի միջոցով, կամ եթե լռում եք ուրեմն ընդունում եք, որ դա ճշմարտություն է և Գարեգին բ-ն ունի կին և երեխաներ։

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
7528 | 0 | 0
Facebook