Идет загрузка...
Сегодня:  Вторник, 16 Апреля, 2024 года

Статьи

ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՀԵՐՈՍ ՀԱՅՈՒՀԻ ԿԱՐԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

07:26, Среда, 13 Июня, 2018 года
ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՀԵՐՈՍ ՀԱՅՈՒՀԻ ԿԱՐԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ
     Այսօր հունիսի 13-ին Անմահ հերոսուհի հայուհի` Կարինե Գևորգյանի հիշատակի օրն է զոհվել է Մաղավուզ 1993 թվական: Կարինե Վլադիմիրի Գևորգյանը ծնվել է 1956թ. դեկտեմբերի 7-ին Վարդենիսի Խաչաղբյուր գյուղում, սովորել է տեղի միջնակարգ դպրոցում ապա Երևանի Ճարտարագիտական ինստիտուտի քիմիական ֆակուլտետ, ավարտելուց հետո աշխատել Նաիրիտ գործարանի քլորի արտադրամասում, Արցախյան ազատագրական պայքարի հենց սկզբից սկսում է ակտիվ մասնակցություն ունենալ, մտնում է Արցախ հայրենակցական միության շարքեր, ընդունվում վարչության անդամ ու օգնում ազատամարտիկներին ու նրանց ընտանիքների օգնության կազմակերպման հարցերում, հետո մեկնեց մարտական ջոկատի կազմով մարտի դաշտ, որտեղ ցուցաբերեց խիզախություն, հավասար կռվեց հերոս տղերքի հետ, միաժամանակ իրականացնելով առաջին օգնություն քաջերին։ Կարինեն Արցախ մեկնեց 1992 թ փետրվարին, Մասնակցեց Մարտակերտի մի շարք գյուղերի ազատագրման մարտերին, Բերձորի մարդասիրական միջանցքի բացման մարտերին, Կոմանդոսի հրամանատարությամբ Ստեփանակերտի մոտ գտնվող գյուղերի թուրքական հենակետերի վերացմանը, Մոնթե Մելքոնյանի հրամանատարության ներքո հասավ Վայկունիք, նպատակ ուներ անձամբ մասնակցելու Մարտակերտ քաղաքի ազատագրման մարտերին, բայց ... 1993թվականի հունիսի 13 -ին Մաղավուզի պաշտպանության համար մղվող մարտում վիրավորում է, սակայն վիրավոր Կարինեն փորձում է օգնել վիրավոր ազատամարտիկներից մեկին և նրան դուրս բերել առաջին գծից, սակայն զոհվում է: Կարինե Գևորգյանը ամփոփված է Եռաբլուր զինվորական պանթեոնում ՀԱՎԵՐԺ ՓԱ` ՌՔ
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4957 | 0 | 0
Facebook