Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցում է Ստոկհոլմում անցկացվող «Կանաչ քաղաքներ» շրջանակային սեմինարին

Yerevan info
Автор:
Yerevan info
17:00, Вторник, 12 Июня, 2018 года
Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցում է Ստոկհոլմում անցկացվող «Կանաչ քաղաքներ» շրջանակային սեմինարին

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ղեկավար Նորա Մարտիրոսյանը մասնակցում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից Ստոկհոլմում անցկացվող «Կանաչ քաղաքներ» շրջանակային սեմինարին: Հանդիպումների հիմնական նպատակն է քննարկել և վերհանել բոլոր այն հարցերը, որոնք հնարավորություն կտան լուծելու կանաչ քաղաքների ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները՝ դրանց իրականացման փուլում ներգրավելով նաև մասնավոր հատվածին:

Հիշեցնենք, որ 2017թ. սեպտեմբերին Երևանի ավագանին հաստատեց Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը (ԿՔԳԾ): Ռազմավարական այս փաստաթուղթը մինչև 2030 թ. իրականացվելիք կանաչ գործողությունների ծրագիր է, որի նպատակն է խթանել Երևան քաղաքի տնտեսական և սոցիալական աճը, մեղմել շրջակա միջավայրի վրա մարդու գործունեության բացասական ազդեցությունը, բարձրացնել Երևան քաղաքի բնապահպանական ակտիվների որակը՝ երաշխավորելով բնակիչների կյանքի որակի բարելավումը։ Ի դեպ, նշենք նաև, որ ծրագիրը պատրաստվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մեթոդաբանության հիման վրա, որը մշակվել է տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության և տեղական բնապահպանական նախաձեռնությունների միջազգային խորհրդի (ICLEI) հետ համատեղ։ Ծրագիրն ընդգրկում է նաև քաղաքի կենսագործունեության բոլոր հիմնական ոլորտները, ինչպես նաև շրջակա միջավայրի բարելավմանն ուղղված ձեռնարկվելիք միջոցառումները:


    

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
     և հասարակայնության հետ կապերի վարչություն

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
2257 | 0 | 0
Facebook