Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Լոմոնոսովի ներդրումը գիտության մեջ հավասար է «0»-ի

11:48, Суббота, 09 Июня, 2018 года
Լոմոնոսովի ներդրումը գիտության մեջ հավասար է «0»-ի

Ռուսների պարծանք Միխայիլ Լոմոնոսովը բացարձակապես հեռու է եղել գիտությունից ու գիտության մեջ ոչ մի ներդրում չի կատարել


     Դասագրքերում գրում են, թե նա է հայտնագործել զանգվածի պահպանման օրենքը: Եվ գիտե՞ք, թե այդ պնդման համար ինչն է հիմք «շինվել»: Ընկերոջը գրած մի նամակում նա ընդամենն ասել է. «եթե մի տեղում մի ինչ-որ բան է ավելանում, մեկ այլ տեղում այդ բանը պակասում է»: Այս առօրեական, կենցաղային դարձվածքից ստալինյան «տեսաբանները» եզրահանգում են, թե Լոմոնոսովը հայտնագործել է զանգվածի պահպանման օրենքը: Բայց չէ՞ որ նամակում գրված պատահական դարձվածքն ամենևին էլ օրենքի ձևակերպում չէ: Զանգվածի պահպանման օրենքն առաջին անգամ հստակ ձևակերպել ու փորձերով ապացուցել է ֆրանսիացի Լավուազեն, ընդ որում, ոչ թե մասնավոր նամակում, այլ՝ գիտական աշխատանքում:

Նաև գրում են, թե Լոմոնոսովը մշակել է գազերի մոլեկուլյար-կինետիկական տեսությունը: Ո՛չ, չի մշակել, ու չէր էլ կարող մշակել, որովհետև մաթեմատիկայից շատ թույլ է եղել: Եվ հենց այդ է պատճառը, որ ֆիզիկայի ու քիմիայի ոլորտին վերաբերվող նրա բոլոր «աշխատություններն» ընդամենը խեղճ ու կրակ ֆանտազիաներ են:

Լոմոնոսովին են նաև վերագրում լեռնահանքային արդյունաբերությանը վերբերող «հիմնարար» աշխատանքներ, այնինչ, ըստ էության, այդ «աշխատանքները» ոչ այլ ինչ են, եթե ոչ ընդամենը դասախոսությունների սեղմագրեր, որոնք նա կատարել է Գերմանիայում ուսանելու տարիներին: Ի դեպ, Միխայլոն Գերմանիայում հիմնականում ոչ թե սովորել է, այլ՝ խմել ու կանանց հետևից քարշ եկել:

Լոմոնոսովը գիտնական չի եղել, նա վարչական աշխատանք է կատարել, եղել է մի անձնավորություն, որը միայն երկու բան է կարողացել անել՝ խմել ու անհեթեթ նախագծերի համար փող պոկել: Օրինակ՝ նա կազմակերպել է կեղծ գիտականությամբ շղարշված անդրծովյան արշավախումբ: Նրա մտքով հետևյալն է անցել՝ շրջանցելով Ամերիկան՝ Հնդկաստան հասնել Սառուցյալ օվկիանոսով: Չգիտես ինչու, նա համոզված է եղել, թե Սառուցյալ օվկիանոսը 80 աստիճանից հյուսիս ընկած լայնությունում սառցապատ չէ: Ինչպես տեսնում եք, տգիտությունն աղաղակող է, բայց Լոմոնոսովի ազդեցությունը ցարական արքունիքում այնքան մեծ է եղել, որ նա Եկատերինայից հեշտությամբ փող է պոկել երկու արշավախումբ կազմակերպելու համար: Բնականաբար, երկու արշավախումբն էլ ձախողվել են. Շպիցբերգենից այն կողմ նավերը բախվել են վիթխարի սառցաբեկորներին: Ո՞վ էր մեղավորը; Հաստատա՝ ո՛չ Լոմոնոսովը, այլ արշավախմբի հրամանատար Չիչագովը, որին ծովակալության կոլեգիան ինչպես հարկն է շշպռում է:
     Վերջերս ակադեմիկոս Զախարովը հրապարակայնորեն հայտարարեց, որ Լոմոնոսովը փչած-ուռցրած երևույթ է, և նրա ներդրումը գիտության մեջ ընդամենը երկու դասագրքի թարգմանությունն է եղել գերմաներենից:

Լոմոնոսովի ներդրումը գիտության մեջ հավասար է «0» -ի:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5868 | 0 | 0
Facebook