Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Ինչի՞ համար են մասնագիտությունները

15:45, Вторник, 05 Июня, 2018 года
Ինչի՞ համար են մասնագիտությունները
     «Դպրոցական տարիներից երազում էի ինժեների մասնագիտություն ստանալ: Սովորելով, ավարտեցի տեխնիկական ԲՈՒՀ-ը: Այն տարիներին մտքովս երբեք չէր անցել, որ վերջին հաշվով, պետք է հաշվետար աշխատեմ: Իսկ ընկերս, ով ունի ընդամենը անասնաբույժի որակավորում, նշանակել են փոքրիկ քաղաքի գլխավոր ճարտարապետ, բաժնի պետ: Այդ պատճառով էլ ողջ քաղաքը հայտնվել է ճարտարապետական քաոսի մեջ, իսկ իմ աշխատած ընկերությունը` հաշվապահական և հարկային քաոսի, քանի որ մենք, ինչպես հարկն է, չենք տիրապետում մեր գործին» - դժգոհում է ծանոթս:
     Մտածում ես, թե, ինչի՞ համար են երեխաները տառապելով սովորում, մասնագիտություն ստանում, երբ կարելի է ցանկացած մասնագիտությամբ, նույնիսկ վիրաբույժ աշխատել: Որքանո՞վ է ճիշտ, երբ տեխնիկական ԲՈՒՀ-ն ավարտածին նշանակում են մանկապարտեզի տնօրեն, կամ` ֆինանսների կառավարման կամ աուդիտի բնագավառներում աշխատանքի ընդունում այդ բնագավառին անծանոթ, սակայն լավ ծանոթ-բարեկամ կամ փող ունեցող անասնաբույժին:
     Ինչու՞ աշխատանքի ընդունելիս մրցույթներ չեն անցկացվում:
     Անարդարությունը ստիպում է գրագետ մասնագետներին հեռանալ Հայաստանից:
     Ժամանակն է վերանայել աշխատանքի ընդունման չափանիշները, հաշվի առնելով մասնագիտությունները:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
3
Не нравится
0
13725 | 0 | 0
Facebook