Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

ՄԻ ԿՈՂՄ ԹՈՂՆԵՆՔ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՏՎԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Նիդերլանդական Օրագիր
Пресс-секретарь:
Նիդերլանդական Օրագիր
19:17, Понедельник, 14 Мая, 2018 года
ՄԻ ԿՈՂՄ ԹՈՂՆԵՆՔ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՏՎԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆԸ
    
    
Ցավոք պետք է արձանագրել, որ նիդերլանդահայ կյանքում, վերջին ժամանակներս հաճախակի են դարձել միմյանց նկատմամբ ներանձնային՝ ոչ հարիր մոտեցումները, անհանդուրժողականության ու ատելության դրսևորումները՝ սպառնալիքներից մինչև բարի համբավն արատավորելը: Ձեռնպահ կմնանք անուններ նշելուց, քանի որ անձնական պատվախնդրությունը «մի կաթիլ մեղրի» պատմության պես ձնագնդի պես կուտակվել, մեծացել է ու պետք է կողմերը հասկանան, որ այն շուտափույտ հանգուցալուծման կարիքն ունի: Որքան շու'տ, այնքան լավ: Ավելի ցավալին՝ փորձերն են դրանք «Նիդերլանդական Օրագրի» ֆեյսբուքյան հարթակ, նաև մեկնաբանությունների սյունակ տեղափոխելը:
    
     Գաղտնիք չէ, որ մենք աշխատում ենք բաց ու համագործակցում ենք հոլանդահայ կառույցների հետ, հաճախ ուղիղ եթերով մեր բազմահազար բաժանորդներին ենք հասցնում տեղերում կատարվող ամենաթարմ իրադարձությունները: Դա չի նշանակում, որ հատկապես այս դեպքերում պետք է քարեր նետել համապատասխան ուղղություններով՝ չարաշահելով մամուլի ազատությունը, լինելով չհանդուրժող՝ անգամ մեկնաբանություններ գրելիս: Մենք հարգում ենք ազատ խոսքի իրավունքը, եթե այն կոռեկտ է ու համբերող, միառժամանակ ուզում ենք ուժեղ տեսնել համայնքները: Դրա համար ճանապարհ ենք անցել ու բազմաթիվ անձնական և այլ զոհողություններ արել:
Այսքան դժվարին պայմաններով և երկար մաքառումներով անցած «Նիդերլանդական Օրագիրը» , որն ունի իր կայուն ու հավատարիմ ընթերցողը, ոչ թե միջհամայնքային ու ներանձնային հաշիվները մաքրելու մրցագորգ է, այլ միմյանց հետ միակուռ ու համերաշխ աշխատելու մրցադաշտ: Մեր հորդորն է կողմերին՝ զբաղվել իրենց բուն աշխատանքով: Իրենց տանջող հարցերով անձամբ բանակցել: Միայն միասնաբար կարելի է լավ արդյունքներ գրանցել, իսկ մեր նպատակը լինի այն, որ շարունակենք ներկայացնել կողմերի դրական գործերը, առաջխաղացումները, քանի որ յուրաքանչյուր վեճն ի սկզբանե անպտուղ է և դատարկ տեղում է: Այս հոդվածից հետո լիահույս ենք. որ այն չի շարունակվելու: Մենք պետք է լավ օրինակ լինենք, մեր համայնքի մյուս հայերի համար՝ առաջին հերթին սա է պետք գիտակցել:
Երկու խոսք մեր դիրքորոշման մասին:
«Նիդերլանդական Օրագրի» նպատակներն ավելի, քան համեստ են, որոնք են՝ տեսնել Նիդերլանդների հայ համայնքները համախմբված և մեկ լրատվական միացյալ դաշտում ամփոփված, որտեղ նիդերլանդահայ համայնքային լավ ու օրինակելի աշխատանքների պատմությունն է կերտվում:
«Նիդերլանդական Օրագիրն» անկախ, հավասարակշիռ մոտեցում ցուցաբերող լրատվամիջոց է ու գտնվում է այն համայնքների կողքին, ովքեր լավ ու հայանպաստ գործեր են իրականացնում՝ անկախ այն բանից դրանք դուր են գալիս ինչ-որ մեկին, թե ոչ: Եթե ինչ-ինչ պատճառներով առաջացած խնդիրները կարծրացել, կոշտացել են՝ դրան էլ պատրաստ ենք քաղաքակիրթ ճանապարհով, հարցերի ու պատասխանների միջոցով, նաև ուղիղ եթերով քննարկումներ կազմակերպելով լուծումներ տալ:
ՈՒզում ենք նշել, որ հոլանդահայ համահայկական միջոցառումները «Նիդերլանդական Օրագրի» համար միմիայն իրողությունների ու փաստերի արձանագրում են՝ որոշ դեպքերում այն չենք մեկնաբանում: Մեր կարծիքով ընդունելի չէ, որ ապրելով օտար ափերում քննադատության թիրախում պահենք պետության ղեկավարներին, կամ հակառակը՝ մեղադրենք այն համայնքներին, ովքեր ընդունել են նրանց:
Քավ լիցի, սա ասում ենք հիմա, երբ Հայաստանում բարեփոխումներ են ընթանում: Հետաքրքիր է հայ համայնքներն էլ ու՞մ հետ աշխատեն ու համագործակցեն, եթե ոչ Հայաստանի դեսպանի, նախագահի, վարչապետի, կամ սփյուռքի նախարարի հետ: Այս դեպքերում պետք է հաշվի առնել ոչ թե արատավոր անհատներին, այլ այն պետությունը, ում նրանք են ներկայացնում, պետությունը, որի համար մենք ջանքեր ենք թափում և որի անունն է ՀԱՅԱՍՏԱՆ ու անվանում ենք՝ ՀԱՅՐԵՆԻՔ: Եթե այդ մարդն անարժան է, ուրեմն վաղ թե ուշ այն ժողովուրդը, որ ապրում է Հայաստանում նրան կհեռացնի, իսկ մենք պետք է հարգենք նրանց ընտրած ՀԱՅՐԵՆԻՔ ներկայացնող անհատին, կանգնենք նրա կողքին և տա Աստված, որ նա արժանի լինի ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ: Այդ դասն արդեն ունենք: Համաձայն չե՞նք այս իրողությանը, ուրեմն ինքներս շտապենք Հայաստան ու մասնակցենք հայաստանյան ներքաղաքական կյանքի ձևավորմանն ու անցուդարձին:
Թող Հայաստանի ներքին քաղաքականությամբ՝ Հայաստանում ապրողն զբաղվի: Մեզ՝ դրսի հայերիս, եթե չենք գնում հաստատվելու Հայաստանում ու նպաստելու ներքին կյանքի զարգացմանը, ապա այլ մարտահրավերներ ունենք՝ պահպանենլ մեր ազգային ինքնությունը, կանգնել հայրենիքի կողքին ու նեցուկ լինել նրան: Սա այն է, ինչը գոնե կարող ենք:
Այսօր նոր Հայաստան է կառուցվում:
Դրա համար սիրելիներս, այժմվանից՝ անհետաձգելիորեն, մոռանանք փոխադարձ վիրավորանքները, դա լավ բանի չի տարել, հանդուրժող լինենք մեկս մյուսի նկատմամբ, գնահատենք ու քաջալերենք լավ գործերը, սիրենք, կարեկից ու օգտակար լինենք մեկմս մեկին:
Այո՛, սերը կարող է օգնել, որ լինենք ավելի հանդուրժող և սրտանց ընդունենք մարդկանց՝ չնայած նրանց թերություններին ու մեզ համար անսովոր բնավորության գծերին։ Կողոսացիներ 3։13-ում ասվում է. «Եթե որևէ մեկը մյուսի դեմ գանգատվելու պատճառ ունի, շարունակեք համբերել իրար և մեծահոգաբար ներել միմյանց» ։
Մեր դրական լիցքերն ու էներգիան արժանի են օգտակար գործերի վրա կենտրոնացնելու: Սա խիստ արդիական է ու ժամանակի պահանջ:
     Hay Azian
    
    
     https://niderlandakan.blogspot.nl/2018/05/blog-post_97.html
https://www.facebook.com/niderlandakan/posts/1808540349210694
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3272 | 0 | 0
Facebook