Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 29 Ноября, 2020 года

Статьи

Սուչավայի Հայերը

23:26, Суббота, 12 Мая, 2018 года
Սուչավայի Հայերը

Մոլդովայի իշխանապետ Ալեքսանդր Բարին 1401 թ. Սուչավայում գրված հրովարտակով թույլ է տալիս հիմնելու մոլդովա-ռումինական կողմերի առանձին թեմական կառույց, որի առաջնորդանիստ կենտրոնն է դառնում Սուչավան: Հաճկատարից բացի, Սուչավայում հայերը հիմնում են նաեւ Զամկայի կամ Սբ. Օգսենտի վանքը, իսկ քաղաքում որպես եկեղեցիներ` Սբ. Խաչը, Սբ. Սիմեոնը, Սբ.Աստվածածինը եւ Սբ. Նիկողայոսը: Սուչավայի հայ համայնքի այս բացառիկությունը պայմանավորված է եղել նաեւ առեւտրական կապերով եւ Սուչավայի բարենպաստ դիրքով: Այստեղով էին անցնում մերձվոլգյան շրջաններից Դանուբի ընթացքով շարժվող հայ վաճառականների քարավանների, որոնք պատմության մեջ հայտնի են Կարելե արմենեշտա` հայկական կառքեր կամ սայլեր անվանմամբ:

Ալեքսանդր Բարին 1401 թ. իր հրովարտակով իրավունք տալով հիմնելու Սուչավայի թեմը, այնուհետեւ 1408 թ. հոկտեմբերի ութի հրովարտակով Լվովից հրավիրում է հայ վաճառականներին եւ բնակեցնում Սուչավա, Սիրետ եւ Չեռնովիցի քաղաքներում: 1418 թ. Լեհաստանից հրավիրվում են եւս 3000 հայ ընտանիքներ, որոնցից 700 Սուչավայում է բնակվում:
     Հայ համայնք ունեցել է իր քաղաքային վարչությունը իր քաղաքապետով եւ 12 հոգուց բաղկացած ավագների խորհրդով, ինչպես նաեւ հայերին վերաբերվող գործերը քննող հայ դատավորով: Սուչավայի մի շարք փողոցներ հայկական անվանումներ ունեն, իսկ կենտրոնական փողոցներից մեկը կոչվում է Արմենասկը` Հայկական փողոց: Սուչվայում պահպանվել են տեղի հայերի մի շարք տներ, հյուրանոցներ, խանութներ եւ մի շարք այլ շինություններ:
     Հայկական ծաղկուն կյանքով ապրող Սուչավայում 1629 թ. սպասավորել են 11 հոգեւորականներ: Նրանց անունները թվարկվում են նույն 1629 թ. Հաճկատարում գրված մի ձեռագրի հիշատակարանում: Ցավոք սրտի, այսօր Սուչավայում ապրում են ընդամենը 60 հայ։

Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
4120 | 0 | 0
Facebook