Զրուցակիցս ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետի Կիրառական քիմիա (սննդի անվտանգություն) բաժնի ուսանողուհի Վիկտորյա Խաչատրյանն է: Վիկտորյան ակտիվ է նաև ուսանողական կառույցներում:
1.Առավոտը սկսում եմ...
-Թռչունների ձայնը լսելով
2.Ի՞նչ ոճի հագուստով չեք ներկայանա երբեք
-Աֆրիկյան /ծիծաղում է/
3.Ի՞նչ չեք ուտի երբեք, որքան էլ քաղցած լինեք
-Խխունջներ
4.Ո՞ր հայտնի մարդու հետ սուրճ կխմեիք
-Նիկոլ Փաշինյանի
5.Հայաստանում հնարավոր է…
-Հասնել յուրաքանչյուր նպատակի
6.Երբ սովածություն եմ զգում կեսգիշերից հետո…
-Փորձում եմ չդատարկել սառնարանը, բայց ապարդյուն /ծիծաղում է/
7.Կյանքը ձանձրալի է առանց…
-Ընկերների, երբեք դեմ չեմ ձեռք բերել նոր ընկերներ
8. Ապագայից ինչ-որ պահի կանխագուշակու՞մ, թե՞ տոմս դեպի մանկություն
-Տոմս դեպի մանկություն /ժպտում է/
9.Ի՞նչ կանեք, եթե հանդիպեք Ձեր նմանակին
-Կդառնամ ամենաերջանիկ մարդկանցից մեկը, քանզի արդեն կա մեկը ով իմ փոխարեն կհանձնի քննություններս/ծիծաղում է/
10.Տուր ինձ ևս մեկ հնարավորություն և, ես…
-Կանեմ այնպես, որ դու կփոշմանես, որ բանը հասավ երկրորդ հնարավորության
11.Կսիրահարվեմ նրան, եթե...
-Եթե հասկանամ որ երբեք չեմ կարող հասնել նրան և առավել ևս անցնել (խոսքը թե՛ հասակի, թե՛ կարիերայի մասին է)
12.Երբեք չեմ ցանկանա ինձ նվիրեն…
-Օծանելիք
13.Կա սեր, կա...
-Հավատ
14.Հավատում եմ, որ ...
- Այլմոլորայանիններ կան
15.Ի՞նչ կասեիք այս պահին, եթե ողջ աշխարհը լսեր Ձեզ
-Կասեի, որ երբեք չմոռանան Հայաստանի ու նրա ժողովրդի մասի, քանզի մենք երբեք մոռացնել չենք տա մեր մասին /ժպտում է/