Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 19 Августа, 2019 года

Статьи

Կուսակիցներ...

21:28, Воскресенье, 29 Апреля, 2018 года
Կուսակիցներ...
     Հետաքրքիր բառ է կուսակցությունը...լեզվաբան չեմ, բայց հաստատ արմատը կույսն է, բառացի թարգմանությամբ կնշանակի կից կույսերի խմբակցություն...ծիծաղելի է հնչում, այնպես չէ??Համոզված եմ կամայական կուսակցության կանոնադրությունը կուսակիցների 90, եթե ոչ ավել տոկոսը կուսակցության կանոնադրությունը չի էլ կարդացել, ասենք դրա կարիքն էլ չկա, որովհետև իսկզբանե կուսակցություն բառի կույս արմատը նշանակել է գաղափար, անաղարտ, անթերի, անաղարտ, վեհ գաղափար, որի շուրջ հավաքվել են այդ գաղափարը կիսող անձինք...հիմա այդ բառր կարելի է փոխարինել շահակիցներ...գիտես որն է անձնական շահդ, ուրեմն գիտես կուսակցության ծրագիրը, էլ ինչի մասին է խոսքը...հետևաբար կարելի է արդի կուսակցությունների սահմանումը տալ մոտավորապես հետևյալ կերպ....նեղ անձնական շահ ունեցող մարդկանց խմբակցություն, որոնք կցված են իրար, ունեն կցառանցքՙնոր բառ է, հենց նոր մտածեցի՚, քաղաքական պայքար անվան տակ ստեղծում և պահպանում են իրենց նեղ անձնական շահերը...կարող է չստացվեց ակադեմիական սահմանում, սակայն միտքը պարզ է....
     Շուտով մայիսի մեկն է, Ազգային ժողովում հավաքված կույս պատգամավորները պիտի ընտրեն վարչապետ, ինչ դիրք կընդունեն հանրապետական կույսերն առանց իրենց կուսառանցքի???.....
    
     Երբ է գալու ժամանակը, որ հայերն ունենան մեկ կուսակցություն, ժողովրդի կուսակցությունը, անթերի, անաղարտ, հայանպաստ գաղափարներով, որի շուրջ կհամախմբվի ողջ հայ ժողովուրդը???
Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
3069 | 0 | 0
Facebook
COMMENT.am