Идет загрузка...
Сегодня:  Четверг, 25 Апреля, 2024 года

Статьи

Արևմտյան քաղտեխնոլոգիաների հաղթանակը

22:18, Понедельник, 23 Апреля, 2018 года
Արևմտյան քաղտեխնոլոգիաների հաղթանակը
     Այլևս այլընտրանք չկար, և Սերժը հրաժարական տվեց: Արևմտյան քաղտեխնոլոգիաներն ևս մեկ անգամ ապացուցեցին իրենց կենսունակությունը: Նպատակը մեկն է՝ խարխլել Ռուսաստանի հիմքերը: Ռուսաստանը իր տարածքով և հարուստ ընդերքով միշտ եղել է արևմտյան գերտերությունների ուշադրության կենտրոնում: Նրանք պատրաստ են կամայական քայլի բաժին ունենալու այդ համեղ պատառից: Քայքայել ներսից, դրսից, պատերազմներ և հեղափոխություններ... Մեր թավշյա հեղափոխությունը հերթական քայլ էր Ռուսաստանի դեմ ուղղված տնտեսական սանկցիաներից հետո...Եվս մի քար պոկելու պրոցես Ռուսաստանի դաշնակիցների պատից: Ինչ պատասխան կլինի ռուսական դիվանագիտության կողմից???Ինչ կազմ կունենա ապագա կառավարությունը??? Ինչ լուծում կունենա Արցախյան հիմնախնդիրը???...Ահա այն առանցքային հարցերից մի քանիսը, որոնք կկանխորոշեն մեր երկրի ճակատագիրը:
     Ամենևին չեմ ուզում մթագնել հայ ժողովրդի տարած հաղթանակը... ըստ իս այն առաջին հերթին հաղթանակ էր անարդարությունների, կեղծիքի, վախի մթնոլորտի դեմ, հայրենասեր և մաքառող քաղաքացու ձևավորման մի դպրոց էր, բայց սա կատարյալ հաղթանակ դեռ չի կարելի համարել...Սա սկիզբ է, և մենք դեռ շատ թոհուբոհերի միջով պիտի անցնենք, որ հասնենք մեր երազած Հայաստան-Երկիր դրախտավայրին...Միասնական նպատակ, միասնական կամք և աշխատանք -ահա բանաձևը, որով կարելի է հասնել: Սիրենք մեր երկիրը, սատարենք մեկմեկու և կհասնենք բաղձալի արդյունքի:
    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5149 | 0 | 0
Facebook