Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Հակասություններով լի ավետարանները

22:17, Суббота, 14 Апреля, 2018 года
Հակասություններով լի ավետարանները

Նկատե՞լ եք արդյոք, որ Հիսուսի ծննդաբանության մասին Մատթեոս ավետարանչի ներկայացրած ցանկը լիովին, ամբողջովին հակասում է Ղուկասի ներկայացրած ցանկին:

Ըստ Մատթեոսի ցանկի` Հիսուսի հորացուի` Հովսեփի պապը Մատթան անունով մեկն է եղել, իսկ ըստ Ղուկասի ցանկի` Հիսուսի պապի անունը Հեղի է եղել: Իսկ մնացած հակասությունները, եթե չեք ծուլանա, ինքներդ կարող եք առանց դժվարության բացահայտել` ուշադիր կարդալով ցանկերում արձանագրված անունների շարանները:


     Մատթեոսն ասում է.


     «Աբրահամի որդի Դավիթի որդի Հիսուս Քրիստոսի ծննդյան գիրքը.

Աբրահամը ծնեց Իսահակին, Իսահակը ծնեց Հակոբին, Հակոբը ծնեց Հուդային….Եղիազարը ծնեց Մատթանին, Մատթանը ծնեց Հակոբին, Հակոբը ծնեց Հովսեփին` Մարիամի մարդուն, որից ծնվեց Հիսուսը, որ Քրիստոս է ասվում» (Մետթեոս 1, 1 - 16):


     Իսկ Ղուկասն ասում է.


     «Եվ ինքը` Հիսուսը, շուրջ երեսուն տարեկան էր, երբ սկսեց իր գործունեությունը: Եվ, ինչպես կարծում էին, որդին էր Հովսեփի, եվ սա` Հակոբի, և սա` Հեղիի…և սա` Ենոսի, և սա` Սեթի, և սա` Ադամի, և սա` Աստծու» (Ղուկաս 3, 23 - 38):

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4345 | 0 | 0
Facebook