Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Ա. Տերտերյանի անվան արվեստի դպրոցի սաների թատերական պրեմիերան` «ԳՈՅ» թատրոնի բեմում

Yerevan info
Автор:
Yerevan info
14:46, Пятница, 13 Апреля, 2018 года
Ա. Տերտերյանի անվան արվեստի դպրոցի սաների թատերական պրեմիերան` «ԳՈՅ» թատրոնի բեմում
     Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցները ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում շարունակում են հանդես գալ մշակութային հետաքրքիր նախաձեռնություններով:
     Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի թատերարվեստի դասարանի սաները առաջին անգամ «ԳՈՅ» թատրոնի բեմում ներկայացրել են ֆրանսիացի դրամատուրգ Մոլիերի «Սկապենի արարքները» գործը: Թատերական պրեմիերան կայացել է շուրջ 2 ամսվա նախապատրաստությունից հետո:
     Ներկայացմանը հետևել են Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ինչպես նաև Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարն ու քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետը:
     Ներկայացման ավարտին շնորհավորելով դպրոցին` Արամ Սուքիասյանն իր հիացմունքն է հայտնել բեմականացումից և պատանի դերասանների խաղից:
     «Ներկայացումը դիտելուց հետո վստահաբար կարող եմ ասել, որ թատերարվեստում ևս մեկ հետաքրքիր հայտ ներկայացվեց: Ուրախ եմ տեսնել, որ պատանիներն այս կերպ են ընկալում և ներկայացնում Մոլիեր: Ուրախ եմ նաև, որ ֆրանկոֆոնիայի օրերը հնարավորություն են տալիս գանդես գալու նոր մտահղացումներով, և հրաշալի կլիներ, եթե հաջողված այս բեմադրությունը հնարավոր լիներ ներկայացնել ավելի պատասխանատու բեմերում» , -ընդգծել է Երևանի քաղաքապետի տեղակալը:
     Հանդիսատեսը Տերտերյանի անվան արվեստի դպրոցի սաներին ճանապարհել է անդադար ծափողջույններով և կրկին բեմում տեսնելու ցանկությամբ:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2380 | 0 | 0
Facebook