Կառավարության վաղվա նիստի օրակարգում ՀՀ ՊՆ-ն ներառել է կառավարության որոշման փոփոխություն, որով ԲՈՒՀ-երում զինվորական պատրաստվածությունը անց է կացվում ոչ թե բուհի ռազմական ամբիոնում, այլ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատություններում:
Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատություններում քաղաքացիների կողմից օրենքով սահմանված դեպքերում զինվորական պատրաստություն անցնելու գործընթացի պատշաճ կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:
Որոշման նախագծի համաձայն սահմանվում են ՀՀ պաշտպանության նախարարության այն ռազմաուսումնական հաստատությունները, որոնցում օրենքով սահմանված դեպքերում քաղաքացիներն անցնելու են զինվորական պատրաստություն, զինվորական պատրաստություն անցնելու պայմանները և ժամկետները, զինվորական պատրաստության կազմակերպման ընթացքը և ավարտը, քաղաքացիներին զինվորական պատրաստությունից ազատելու և/կամ հեռացնելու պայմանները:
http://www.yerkir.am/news/view/148054.html