Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Բյուրեղավան համայնք . Ապրիլի 14-ին «ՄԱՔՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում անց է կացվելու այս տարվա առաջին համապետական շաբաթօրյակ

16:29, Среда, 11 Апреля, 2018 года
Բյուրեղավան համայնք . Ապրիլի 14-ին «ՄԱՔՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում անց է կացվելու այս տարվա առաջին համապետական շաբաթօրյակ
     Ապրիլի 14-ին «ՄԱՔՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում անց է կացվելու այս տարվա առաջին համապետական շաբաթօրյակը: Նախապատրաստական աշխատանքները և շաբաթօրյակը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանն այսօր հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին համայնքում գործող կազմակերպությունների ղեկավարները: Համայնքի ղեկավարը նշեց, որ պարտադիր բոլորը պետք է մասնակցեն թե՛ շաբաթօրյակին, թե՛ ծառատունկին. «Գլոբալ առումով մեր համայնքը մաքուր է, բայց մաքրությունն այնպիսի բան է, որ պահանջում է ամենօրյա աշխատանք: Բոլորս գիտենք, որ շաբաթօրյակների հիմնական շարժիչ ուժը հիմնարկներն են: Ցանկալի կլինի ձեր տարածքները մաքրելուց զատ մաքրեք նաև հարակից տարածքները. օրինակ, ավագ դպրոցը՝ զբոսայգին, հիմնական դպրոցը՝ Ս. Վարդանյան փողոցը, խնամքի կենտրոնը՝ Օղակաձև փողոցը…Բացի մաքրման աշխատանքներից իրականացնելու ենք նաև ծառատունկ: Կարող եք մինչև վաղը դիմել «Բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ-ի տնօրենին, ով ձեզ կտրամադրի անհրաժեշտ քանակության դեկորատիվ ծառերը: Լավ կլինի ծառերը տնկել այն տարածքներում, որտեղ ոռոգման ջուր է հոսում: Մենք շաբաթօրյակների անցկացման մեծ փորձ ունենք և լավ կլինի ամբողջ բնակչությունը մասնակցի»: Համայնքի ղեկավարի տեղակալ Միշա Եղիազարյանին և «Բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ-ի տնօրեն Հայկ Եղյանին հանձնարարվեց շաբաթօրյակի համար անհրաժեշտ պարագաներ բաժանել հիմնարկներին:
     Բյուրեղավան քաղաքի, Նուռնուս և Ջրաբեր բնակավայրերի բնակիչներին կոչ ենք անում ցուցաբերել ակտիվ մասնակցություն: Շաբաթօրյակը կսկսվի ժամը 10: 00-ին:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3224 | 0 | 0
Facebook