Գերմանիայի Բունդեսլիգայի 27-րդ տուրում առաջնության միանձնյա առաջատար Մյունխենի Բավարիան սենսացիոն կերպով 9 գնդակ ուղարկեց Համբուրգի դարպասը` սեփականն ընդունելով 2-ը: Հանդիպման հենց մեկնարկից Բավարացիները ճնշում գործադրեցին մրցակի դարպասին և արդեն 5-րդ րոպեին Քշերդան Շաքիրին բացեց հաշիվը: Առաջին խաղակեսում Բավարացիները ևս 4 գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը` ընդմիջման գնալով 5: 0 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Շվայնշտայգերը /19 րոպե/, Պիսսարոն /30, 45/ և Ռոբենը 33/: Երկրորդ Խաղակեսում Բավարացիները չհանդարտվեցին և առաջին 30 րոպեների ընթացքում Ռոբբենի /54/ և Պիսսարոյի /53, 68/ գոլերի շնորհիվ հաշիվը դարձավ 8: 0: 75-րդ րոպեին Ջեֆերի Բրուման կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 1 րոպե անց Ֆրանկ Ռիբերին հաշիվը դարձրեց 9: 1: Այնուհանդերձ հյուրերը կարողացան խփել իրենց 2-րդ գնդակը. 86-րդ րոպեին Վեստերմանը գրավեց Նոյերի պաշտպանած դարպասը` հաշիվը դարձնելով 9: 2:
Այսպիսով Մյունխենի Բավարիան սենսացիոն 9: 2 հաշվով ջախջախեց Համբուրգին, և Չեմպիոնական գավաթին հասնելու համար Բավարիային պետք է ընդամենը 3 միավոր:
Բավարիա - Համբուրգ 9: 2
Գոլեր
Ռոբեն/33, 54/, Շաքիրի /5/, Պիսսարո/30, 45, 53, 68/, Շվայնշտայգեր/19/, Ռիբերի/76/
Բրումա/75/, Վեստերման/86/