Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Պարի և ջազի միջազգային օրերի առթիվ Երևանում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ

Yerevan info
Автор:
Yerevan info
17:09, Вторник, 10 Апреля, 2018 года
Պարի և ջազի միջազգային օրերի առթիվ Երևանում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի մշակույթի, արտաքին ձևավորման և գովազդի վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է համապատասխան աշխատանքներ տանել՝ ապրիլի 29-ին պարի և ապրիլի 30-ին ջազի միջազգային օրերի առթիվ համապատասխան միջոցառումներ կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ:

«Արդեն մի քանի տարի է, ինչ Երևանում նշվում են միջազգային այս երկու տոները, և պետք է փաստենք, որ երկուսն էլ սիրվել ու ընդունվել են ինչպես մեր համաքաղաքացիների, այնպես էլ այդ օրերին մայրաքաղաքում գտնվող զբոսաշրջիկների կողմից: Նաև սխալված չենք լինի, եթե ասենք, որ երկու տոներն էլ արդեն դարձել են իսկապես սպասված տոներ, ինչը հաշվի առնելով էլ նախապատրաստեք համապատասխան ծրագիր՝ միջազգային այս երկու տոները հավուր պատշաճի կազմակերպելու և անցկացնելու համար: Նաև ակնկալում եմ, որ այս տարվա ծրագրի մշակման շրջանակում հաշվի առնեք այն հանգամանքը, որ տարին հոբելյանական է Երևանի համար, ըստ այդմ, ծրագիրն էլ կազմեք այնպես, որ այն բոլորի հուշերում առանձնանա որպես Երևանի 2800-ամյակի շրջանակում կազմակերպված անմոռանալի միջոցառում» , - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1918 | 0 | 0
Facebook