Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Հեռավար դաս Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Չափար գյուղի միջնակարգ և Կոտայքի մարզի Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոցների միջև

22:59, Понедельник, 09 Апреля, 2018 года
Հեռավար դաս Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Չափար գյուղի միջնակարգ և Կոտայքի մարզի Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոցների միջև
     Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ- ի «Հայոց լեզու և գրականություն» ուսումնական առարկայի ուսուցչուհի Քրիստինե Հայրապետյանը հեռավար դաս վարեց Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Չափար գյուղի միջն.դպրոցի հետ:
     Թեմաները՝ ա) Մուշեղ Գալշոյանի «Կռունկ»
     բ) Միասին, անջատ և գծիկով գրվող բառերը:
     6ա դասարանի աշակերտները գրագետ խոսքով ներկայացրին Կոմիտասի մուտքը երաժշտական աշխարհ՝ խավարից դեպի լույս, անհայտից հայտնություն: Զարմանալի նուրբ ու խոր զգացողականությամբ շարադրեցին Կոմիտասի կատարելության հասնող կերպարը, բազմաբովանդակ, խոսուն երաժշտական աշխարհը: ՈՒնկնդրեցին «Կռունկ» երգը, որը հայի բառ ու խոսքին անծանոթ օտարուհուն պատմեց անպաշտպան մի ժողովրդի մասին, որը բողոք էր ընդդեմ անարդար, անտարբեր աշխարհի:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3345 | 0 | 0
Facebook