Այսօր Աբովյանի Ուսանողական Խորհուրդը նախագահ Վեներա Գյուլինյանի գլխավորությամբ այց կատարեց եռաբլուր՝ Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը հարգելու: Եռաբլուրում իր խոսքով հանդես եկավ Աբովյանի Ուսանողական Խորհրդի նախագահը, որին հաջորդեց հայրենասիրական երգ: Այցի ընթացքում ծազիկներ դրվեցին անմահ զոհերի գերեզմանաքարերին և օդապարիկներ բաց թողնվեցին ի հիշատակ մեր անվախ ու քաջարի հերոսների: Այցը շատ հուզիչ էր և միևնույն ժամանակ պարտավորեցնող: