«Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» առարկայից բաց դաս էր Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի 11 – րդ դասարանում: Դասը վարում էր Ասյա Այվազյանը: Դասի թեման էր «Տարրական ֆունկցիաների ածանցյալը»: Դասի կարգախոսը ֆրանսիացի մաթեմատիկոս Ռենե Դեկարդի խոսքերն էին` «Քիչ է ունենալ լավ գիտելիքներ, կարևոր է կարողանալ այն լավ կիրառել»:
Կիրառվեցին արդյունավետ մեթոդներ, ՏՀՏ, ցուցապաստառներ: Ուսուցչուհին խթանում է սովորողների տրամաբանական մտածողությունը, ձևավորում ճանաչողական հետաքրքրություններ, երևակայություն: Կիրառվեցին
միջառարկայական և ներառարկայական կապեր:
Դասի նպատակն իրատեսական էր և իրագործվեց:
Դասը յուրացվեց բոլոր աշակերտների կողմից: