«Ես միշտ ընդունում եմ իմ պարտությունները»
Բլից հարցազրույց Պայծառ Ապինյանի հետ
1.-Օրս սկսում եմ...
-սուրճ խմելով։
2.-Սիրում եմ ուտել այն...
-ինչը շատ պարզ է ու համեղ։
3.-Տու'ր ինձ հնարավորություն և...
-ես ամեն ինչ կանեմ իմ ուժերի ներածին չափով։
4.-Երբ տխուր եմ...
-լացում եմ։
5.-Առաջին անգամ սխալվեցի...
-երբ իմ ուժերը թերագնահատեցի։
6.-Ընտրեցի մաթեմատիկի մասնագիտությունը, որովհետև...
-այն իմ համար լավագույն տարբերակն էր։
7.-Ես սիրում եմ այդ երգը...
-քանի որ այն շատ մեղեդային է և իմ հոգուն հարազատ։
8.-Ընդունեցի իմ պարտությունը...
-Ես միշտ ընդունում եմ իմ պարտությունները։
9.-Ես գնահատում եմ գեղեցիկը...
-քանի որ ներդաշնակ է։
10.-Ես փոշմանել եմ...
- որ ռիսկի չեմ դիմել։
11.-Իմ կարդացած վերջին գիրքը...
-մասնագիտական գիրք եմ կարդացել։
12.-Իմ ամենասիրելի արտահայտությունը...
-չեմ կարող ասել։Այդ պետք է ասեն իմ ընկերները, ովքեր միշտ լսում են այն ինձանից։
13.-Կյանքը ձանձրալի է...
-երբ մենակ ես։
14.-Ես ուրախ եմ...
-որովհետև ծնվել եմ, ապրում եմ, ունեմ լավ ծնողներ, աշխատանք և մասնագիտություն։
15.-Իմ հպարտությունը...
-իմ ընտանիքն է։
16.-Ես պարտավոր եմ...
-ընտանիքիս և ծնողներիս։
17.-Ես ապրում եմ...
-գնահատելով կյանքիս յուրաքանչյուր ակնթարթը։
18.-Եթե չլինեի մաթեմատիկ, ապա...
-կլինեի մանկավարժ։