Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Կապույտ մազերով ծխող աղջիկներն այլևս օրենքից դու՞րս են

13:59, Четверг, 29 Марта, 2018 года
Կապույտ մազերով ծխող աղջիկներն այլևս օրենքից դու՞րս են

ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանը 2018 թ.-ի սկզբին տեղափոխվելով Արցախ, ընդունվել է աշխատանքի և ապրել Արցախում: Սակայն փետրվարի 1-ին ինչ-ինչ պատճառներով դուրս գալով աշխատանքից, որոշում է վերադառնալ Երևան:
     Նույն օրը, գիշերային ժամի քայլելիս նարն մոտենում են երեք ոստիկաններ, հարցեր են տալիս որպիսիությունն իմանալու համար, Ասյան շարունակում է քայլել: Հանկարծ նկատում է, որ երեք ոստիկանները իրեն ողջ ընթացքում հքետևում էին, իսկ հիմա նրանց միացան ևս երեքը: Ոստիկանները մոտենալով Ասյային պահանջում են փաստաթղթերը, աղջիկը պահանջուն է, որ ներակայանան, իսկ ոստիկանները չեն ներկայանում, ու շարունակում են պահանջել անձնագիր: Ասյային ուղեկցում են տան մոտ, նա բերում է անձնագիրը, սակայն առաջարկում է իր ձեռքից նայել տվյալները, քանի որ այս ամենը նրան շատ տարօրինակ էր թվում:
    
     Շարունակությունը կփորձեմ ներկայացնել ավելի հակիրճ.
     Այս ամենից հետո, Ասյային սկսում են «հետապնդել» տեղի ոստիկանները, և անհիմն մի քանի անգամ բերման են ենթարկում: Նրան ենթարկում են ֆիզիկական ու հոգեբանական ճնշումների, ոտնահարում են իրավունքները, և ասում, որ «օրենքները գնա ու իր Հայաստանում պահանջի»: Ծեծի են ենթարկում իր ընկերուհուն, ում հետ կիսում էր բնակարանը: Ներխուժում են բնակարան ու խուզարկում են:
    
     Եկեք փորձենք վերլուծել կատարվածը: Նախ գանք այնտեղից, որ ոչ-ոք այդպես էլ չհասկացավ թե ինչ՞ է կատարվել և թե ինչու՞ են ՀՀ քաղաքացուն բերման ենթարկել:
     Լուսաբանեմ. Շատ տարօրինակ են համարել քաղաքացու մազերի գույնն ու այն փաստը, որ նա ծխում է:
     Իմ կարծիքով, սա որոշակի չափով հասկանալի է. քաղաքացին տարօրինակ է թվացել, փորձել են ինքնությունը պարզել: Հիմա Արցախում ամեն պահ ոստիկանները պետք է զգոն լինեն:
     Բայց, եթե տեսնում են տվյալները, ու շարունակում են չվստահել, ապա պետք է դիմել ՀՀ այն պատկան մարմիններին, ովքեր կարող են ստույգ ինֆորմացիա տալ տվյալ անձի վերաբերյալ, արդյոք նա ՀՀ քաղաքացի՞ է, թե՞ ոչ, և այդ ամենից հետո պարզ կդառնար նրանց հետագա քայլերը: Այսպիսի դեպքերը անընդունելի և պատժելի են:
     Ոստիկանները պարտավոր են պաշտպանել քաղաքացու իրավունքները, այլ ոչ թե դասակարգել «հայաստանցի» ու «ղարաբաղցի», հետո ասել, որ հայը թող Հայաստանում օրենքներ փնտրի:
     Օրենքով անթույլատրելի է առանց խուզարկման թույլտվության ներխուժել խաղաքացու բնակարան և խուզարկել:
     Ի՞նչ է նշանակում ՀՀ քաղաքացուն տանել բաժին, հայհոյել անհիմն, բռնի ուժ կիրառել, հասցնել վատ վիճակի, հետո ասել լավ կներեք, եթե Ձեզ էլի մոտենան ոստիկանությունից ու անհանգստացնեն, կասեք, որ Ջոնի մոտ եք եղել: Նախ չպիտի անհիմն մոտենան ու անհանգստացնեն, որ կարիքը լինի «վերևների» անունը տալու:
     Էլ չասեմ քաղաքացու հանդեպ անհարգալից վերաբերմունքի մասին բոլոր ոստիկանների կողմից. հրել, հայհոյել և վիրավորել:
    
     Հիմա ինձ պես շատ ՀՀ քաղաքացիներ մեզ հաստատ պաշտպանված չենք զգա Արցախում, եթե լինենք այդ տեսակ ոստիկաններով շրջապատված:
     Մենք բոլորս իրավահավասար ենք, և ընդհանրապես կապ չունի, թե քաղաքացին ինչ տեսք կունենա, մենք բոլորս ենք հավասար, ու կապ չունի Հայաստանում թե Արցախում:
     Արցախը պետք է լինի ժողովրդավարական երկիր, այլապես ի՞նչ կապ ունի՝ Ադրբեջանը կոտնահարի Արցախի բնակչության և հյուրերի իրավունքները, թե՞ տեղի հայերը:
     Եթե շարունակենք խոսել, ապա բացասական կողմերը գնալով կշատանան: Եկեք պայքարենք այսօրինակ դեմքերի դեմ, որպեսզի մեր եկող սերունդը սովորելու բան ունենա:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
7017 | 0 | 0
Facebook