Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Գիշատիչների խրախճանքը շարունակվում է

22:13, Вторник, 13 Марта, 2018 года
Գիշատիչների խրախճանքը շարունակվում է
     Գիշատիչների խրախճանք է հիշեցնում Դիանա Գրիգորյանի հանդեպ նման հարձակումները, վիրավորանքները, պարսավանքները:
     Սերիալներ միշտ եղել են, կան ու կլինեն…Եվ կան բոլոր երկրներում…
     Սերիալները շատ հաճախ հայելու նման արտացոլում են նաև տվյալ հասարակության դեմքն ու դիմագիծը: Եվ այդ հասարակությունը, նրա որոշակի սեգմենտ իրեն տեսնելով այնտեղ վրդովվում է, գզվռտվում և ընդվզում: Դասական երաժշտությանը զուգահեռ, դարեր շարունակ եղել են, գոյատևել, նաև զարգացել քաղաքային ֆոլկլորը, հեղինակային երգերը, հեղինակ-կատարողները, ժողովրդական և այլ թեթև երաժշտական ստեղծագործությունները: Դուք բոլորդ մշտապես քննադատելով ռաբիս երաժշտությունը, ռեստորաններում քեֆերին, հարսանիքներին հաճույքով թռվռացել եք այդ երաժշտության տակ: Սերիալներն էլ բնականաբար գոյատևում են բարձրարժեք կինոնկարներին զուգընթաց…
     Զարմանալի է նաև Դիանայի կոլեգաների, սոցցանցերի մի շարք կառկառուն դեմքերի թունավոր և ծաղրալից մեկնաբանությունները նրա պարգևի կապակցությամբ: Նախա՞նձն է խոսում, թե՞ այլ պատճառներ կան…Սա ինձ հիշեցրեց խորհրդային տարիների Ռոլան Բիկովի հայտնի «Խրտվիլակ» ֆիլմը…
     Մեդիա դաշտի հայտնիներից ոմանք մոռանում են, որ նրա սերիալների բարձր վարկանիշի արդյունքում է, որ իրենք աշխատավարձ են ստանում…Եվ առհասարակ զարմանալի է, որ դեղատոմսերի անժամանակ, անկազմակերպ, հապճեպ կիրառման, ձախ ղեկով մեքենաների արգելման, առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղերի, մի շարք ծառայությունների թանկացման, ուռճացված, ծախսատար ապարատների պատճառով սակագների բարձրացման, տնտեսական, սոցիալական, անվտանգության լուրջ խնդիրների քննարկումներին նույն ջանասիրությունը, ակտիվությունը և սրտացավությունը հանդես չեն բերում…
     Եթե նախանձը չէ, ապա գուցե ընտրովի, անձնակա՞ն վերաբերմունք է կամ ինչ-որ պատճառներով ուղղորդվո՞ղ…Նրանցից որոշները Դիանայի շնորհիվ գոնե իմացան ով է Մովսես Խորենացին…
     Ձեր թունոտ, հայհոյիչ, ծաղրալից գրառումներով, մեկնաբանություններով դուք բոլորդ ակամա նմանվեցիք Դիանայի սերիալների բացասական կերպարներին…Այրվող խրտվիլակին հրճվանքով նայող այն ֆիլմի պատանիներին…
     Ռոբերտ Մելքոնյան Ֆեյսբուք
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
2
Не нравится
0
12336 | 0 | 0
Facebook