Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Հոր հետքերով... slaq.am

17:54, Среда, 07 Марта, 2018 года
Հոր հետքերով... slaq.am

Կարելի է չկիսել Գագիկ Ծառուկյանի քաղաքական հայացքներն ու պատկերացումները, կարելի է քննադատել նրա քաղաքական գործունեությունը, բայց մեկ բան հստակ է՝ պարոն Ծառուկյանը հայկական սպորտի մեծ նվիրյալ է, մեր ժողովրդի համար նվիրական բարերար և աստվածասեր մարդ...

Միշտ չէ, որ զավակները գնում են իրենց հայրերի ճանապարհով, շարունակում նրանց որդեգրած գործունեությունը, և շատ հաճախ՝ կայացած մարդիկ իրենց կյանքի ծերության տարիներին տեսնելով իրենց ժառանգների գործունեությունը՝ անձնական ողբերգություն են ապրում:

Գագիկ Ծառուկյանն իսկապես երջանիկ մարդ է, նրա երիտասարդ դուստրն արդեն իսկ ստանձնել է Ծառուկյան բարեգործական հիմնադրամի ղեկավարությունն ու երիտասարդ տարիքից սկսել զբաղվել բարեգործությամբ՝ շարունակելով հոր գործը: Շատ կցանկանայի, որ Անահիտ Ծառուկյանի կերպարը օրինակելի լիներ մեր մյուս մեծահարուստների ժառանգների համար, ովքեր իրենց հայրերի՝ արդար կամ ոչ այդքան, ձևավորած հարստությունը բարեգործության ճանապարհով փորձեին կիսվել սեփական ժողովրդի հետ:

Հարուստները պետք է գիտակցեն, որ չնայած նրան, որ իրենք հարուստ են, բայց փոքրամասնություն են և միայն սեփական բարեհամբույր և արդար վերաբերմունքով կարող են արժանանալ հասարակության ոչ հարուստ մեծամասնության համակրանքին և միայն սոցիալական արդարությունն է սեփական հարստությունը ժառանգաբար փոխանցելու հաստատակամ գրավականը:

Վերջերս մեծ բարերար Սամվել Կարապետյանի դուստրը իր տարեդարձը նշեց Գյումրիի անօթևան բնակիչներին բնակարաններ նվիրելով և սա փայլուն օրինակ է, թե ինչպիսին պետք է լինի նաև հոգով հարուստ հայը:
     Քանի, որ վաղը մարտի 8-ն է՝ խորհուրդ կտայի մեր մեծահարուստներին սեփական կանաց, աղջիկներին կամ մայրերին միլիոնների հասնող նվերների փոխարեն՝ այդ գումարներով շնորհավորել զոհված տղերքի որդեկորուս մայրերի մարտի 8-ը:

Ուժեղ Հայաստան ունենալու միակ բանաձևը սոցիալական համերաշխությունն է...
    
    
    

slaq.am

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4583 | 0 | 0
Facebook