Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Մարտունի Ինֆոտուն. Ցուցահանդես, որն երիտասարդներին պայքարի է մղում

17:19, Среда, 07 Марта, 2018 года
Մարտունի Ինֆոտուն. Ցուցահանդես, որն երիտասարդներին պայքարի է մղում
     Երբ կոռուպցիայի դեմ պայքարի են դուրս գալիս լրագրողներն՝ իրենց հետաքննություն բացահայտումներով, այդ պատմությունները դառնում են ցուցահանդեսի թեմա, որպեսզի սովորական այցելուներին ցույց տան, որ կոռուպցիայի դեմ կարելի է դուրս գալ պայքարի ու անգամ հաղթել։
     Այդպես փետրվար ամսին «Մարտունի ինֆոտան» մի խումբ կամավորներ, շահառուներ՝ հիմնականում դպրոցահասակ պատանիներ, ճանապարհ ընկան մարզից դեպի մայրաքաղաք, մեդիամարտի պատմություններին ծանոթանալու և իրենց վերաբերմունքը կոռուպցիայի նկատմամբ փոխելու։
     Ստորև ներկայացնում ենք տարբեր մասնակիցների տպավորությունները «Մեդիամարտն ընդդեմ կոռուպցիայի» մեդիա ցուցահանդեսին այցից։
     Աննա Ավետիսյանը իր տպավորություններով կիսվելիս նշում է, որ «կոռուպցիա» բառն մինչ այդ լսելիս կոնկրետ պատկերացումներ չի ունեցել և հասկացել է կոռուպցիոն դրսևորումներից միայն կաշառակերությունը, իսկ ցուցահանդեսին մասնակցելով, դիտելով տարբեր ռեպորտաժներ հասկացել, որ դրանք իրապես անհանգստացնող դեպքեր են՝ կոռուպցիայից պաշտպանված չէ ո՛չ զինվորը, ո՛չ առողջական խնդիրներ ունեցող մարդը։
     «Ես այցից հետո ավելի ուշադիր եմ նման նորությունների ու կարդում եմ, վերլուծում եմ ինձ համար։ Կարդացի մի նյութ, թե ինչպես են կազմակերպված ձևով ծառեր կտրում, վաճառում և ահռելի վնաս հասցնում բնությանը։ Մարդիկ իրենց պաշտոնական դիրքը չարաշահում են անձնական օգուտի համար։ Ես կտրուկ դեմ եմ նման կոռուպցիոն դեպքերի և ինչքան հնարվոր է կպայքարեմ հանուն արդարության», – ասում է Աննան (Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտ) ։
    
Անահիտ Ժամհարյանը անկեղծանում է, որ մինչև ցուցահանդեսը «կոռուպցիա» բառն լիովին չի ընկալել․ կոռուպցիան հանցագործության տեսակ է ու պետք է պատժելի լինի։
     «Ցուցահանդեսին մասնակցելով ես նոր գիտելքիներ ձեռք բերեցի։ Լրագրություն մասնագիտությունը ինձ այս տեսքով մինչ այդ ծանոթ չէր։ Ներկայացված յոթ աղմկահարույց դեպքերից պարզ էր դառնում և՛ լրագրողների հաջողությունները, և՛ ձախողումները։ Առավել տպավորվեցի «Բանտի հացը» ֆիլմի դիտումից։ Երբ մարդուն հանցանքի համար մեկուսացնում են, պահում հարզատներից հեռու, չորս պատի արանքում արդեն պատիժ է իր հանցանքի համար, կարիք չկա նրան զրկելու նաև լիարժեք սնվելու իրավունքից։ Ցուցահանդեսը իսկապես կարողացավ մեզ՝ մատաղ սերնդիս բացատրել՝ ինչ վերելք կապրի մեր պետությունը, եթե կոռուպցիան պատժվի ու մի օր վերանա» , – կիսվում է իր տպավորություններով Անահիտը (Մարտունու ավագ դպրոցի աշակերտ) ։
     Հայկ Հովհաննիսյանն, իր հետ ցուցահանդեսին մասնակցած մյուս դեռահասների նման, կարծում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը սկսվում է յուրաքանչյուրից՝ նաև իրենից։
     «Ես հասկացա, որ կոռուպցիան ամեն տեղ է՝ բոլոր ոլորտներում ու ատյաններում և իմ կարծիքով այն չի վերանա, քանի դեռ հարուստ և աղքատ հասկացություն գոյություն ունի։ Ցուցահանդեսին մասնակցելով ես հնարավորություն ունեցա նաև համեմատել տարբեր երկրներում, թե ինչ աստիճանի կոռուպցիա կա։ Դանիայում գրեթե գոյություն չունի՝ ընդհամենը 1 տոկոս են գնահատում, իսկ մեզ մոտ ․․․ «Մեդիամարտն ընդդեմ կոռուպցիայի» ցուցահանդեսին մասնակցելով ես ոչ միայն տարբեր պատմությունների ծանոթացա, նաև կարողացա ինձ պատկերացնել որպես լրագրող և ինձ դուր եկավ» , – ասում է Հայկը և լիահույս է, որ եթե կոռուպցիան Հայաստանում վերանա Հայաստանը կդառնա աշխարհի հզորագույն երկրներից (Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտ) ։
     Նառա Ավետիսյանը, կիսվելով իր տպավորություններով, ասում է, որ այն պատմություններին, որոնց ծանոթացան ցուցահանդեսի ընթացքում հեռուստացույցով չեն ասում, շատ բան հասարակությունից թաքուն են պահում, այդպես տպավորություն է ստեղծվում, որ ամեն ինչ լավ է մեզ մոտ։
     «Ես տպավորվել եմ հատկապես բժշկական, ոստիկանական ոլորտներում, ինչպես նաև բանակում տիրող իրավիճակից։ Այդ ամենը գիտակցելով՝ մեծ ցավ եմ ապրում, սա իմ երկրում է։ Ես չեմ հասկանում՝ ինչպես կարելի խաղալ մարդկանց կյանքի հետ հանուն փողի։ Մարդկանց իրավունքներն ու արդարությունը վերականգնողը ոստիկանը պետք է լինի, սակայն նա նույնպես թաթախված է կոռուպցիայի մեջ։ Ինչպես կարելի է հարգել մի պաշտոնյայի, ով գոմեշի միս է կերակրում զինվորին։ Ցուցահանեսին մասնակցելով ես ոչ միայն իմացա՝ ինչ է կոռուպցիան, այլ նաև ինչպես պայքարել դրա դեմ» , – ասում է Նառան (Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտ) ։
     Անի Մհերյանի կածիքով առանձին մարդկանց անձնական հաջողությունների համար տուժում են բոլորը, եթե աշխատանքի ընդունվելիս գումար են տալիս, ապա այդ արատավոր երևույթը սկսվում է տարածվել բոլորի վրա, և եթե մեկը ունի գիտելիք, բայց ոչ փող՝ աշխատաշուկայում իր տեղը չի գտնում;
     «Ցուցահանդեսի ժամանակ ներկայացված բոլոր պատմությունների միջոցով, կարծես թե, կարողացել էին ցույց տալ բոլոր վատ հետևանքներն, որոնք տեղի են ունեցել ու ունենում կոռուպցիայի պատճառով: Այդ ամենի հետևանքով ավելացել է գործազրկությունը և բարձրացել աղքատության մակարդակը: Կոռուպցիայի դեմ պայքարը երիտասարդության առաջին քայլերից պետք է լինի» , – նշում է իր խոսքում Անին (Մարտունու ավագ դպրոցի աշակերտ)
     Էրիկ Թաթոյանը կարծում է կոռուպցիան վայել չէ ոչ մի զարգացած երկրի, իսկ Հայաստանը դեռ շատ անելիք ունի այդ ուղությամբ։
     «Կոռուպցիա կա գրթեթ բոլոր ոլորտներում, հաստատություններում՝ ոստիկանություն, հիվանդանոց, նախարարություն և այլն։ Կոռուպցիա կա նույնիսկ ընտրությունների ժամանակ, երբ կաշառում են ընտրողին։ Մենք ամեն քայլափոխի հանդիպում ենք կոռուպցիայի որևէ դրսևորման ու շատ ժամանակ շատ հանգիստ են դրան վերաբերվում, որովհետև այլևս առանց դրա մեր հարաբերություններ չենք պատկերացնում։ Կոռուպցիա կա նաև դպրոցում ու բուհում՝ կողմանապահության, ոչ արդար գնահատականի տեսքով», – անկեղծանում է Էրիկը և ավելացնում, որ կոռուպցիան ամենատգեղ երևույթն է երկրում (Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտ) ։
     Լիլիթ Հոխանյանն ասում է, որ այցելությունը ցուցահանդեսին իրեն մոտիվացրել է, որ էլ ավել իմանա կոռուպցիայի մասին և համացանցում անցկացրած ժամանակից տրամադրի նաև հավելյալ տեղեկատվություն փնտրելուն, իր գիտելիքներն ավելացնելուն։
     «Կոռուպցիան թարգմանաբար նշանակում է այլասերում, փչացում, քայքայում և այն հետևանքներոը, որ ունենում է Հայաստանի վրա, որոնց մասին իմացանք լրագրողական պատմություններից հենց այդ են ապացուցում։ Պաշտոնատար անձը պետք է ծառայի բնակչությունը, իսկ նա բռնում ու իր պաշտոնը ու դիրքը շահադիտական նպատակներին է ծառայեցնում։ Կոռուպցիան մարդկանց առողջությունն է խժռում, դրա հետևանքով մեզ մոտ կրճատվել են աշխատեղերը, փոխարենը մեծացել ազգային պարտքը, եթե տաս տարի առաջ պարտքը կազմում էր 1.3 մլն դոլոր, ապա այժմ 5.1 մլն դոլոր․կոռուպցիայի վատ հետևանքները տարածվում են բոլորի վրա ու բոլորս պետք է պայքարենք դրա դեմ» , – ասում է Լիլիթը (Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտ) ։
     Անի Ֆարմանյանի կարծիքով ցուցհանդեսի նպատակն ոչ միայն լրագրողական աղմկահարույց բացահայտումներին ծանոթացնել էր, այլ նաև կոչով դիմում է երիտասարդությանը, որպեսզի պայքարեն ընդդեմ կոռուպցիայի։
     «Բոլոր բացահայտված դեպքերում ակնհայտ են, որ դրանք ունեցել են վատ հետեւանքներ ՀՀ կայուն կյանքի վրա։ Ցավալին այն է, որ բացհայտումներից հետո ոչ միայն չի նվազում կոռուպցիայի ցուցանիշը, այլ ամեն տարի ավելի բարձր մակարդակով և բարդ ու խճճված ձևերով է դրսևորվում» , – ցավով նշում է Անին (Մարտունու ավագ դպրոցի դպրոցի աշակերտ) ։
     Արփի Գրիգորյանն ասում է, որ «Մեդիամարտն ընդդեմ կոռուպցիայի» մուլտիմեդիա ցուցահանդեսի ընթացքում շատ բան է սովորել և իմացել կոռուպցիայի մասին։
     «Կոռուպցիայի պատճառով է, որ մեր երկիրը առաջ զարգանալու փոխարեն դոփում է տեղում, չնայած տան մեծերը ասում են հետ է գնում։ Կոռուպցիան ծնող շատ պատճառներ կան՝ ցածր աշխատավարձը, գործազրկությունը․ կոռուպցիան խաթարել է պետության դերը ․․․» , – Արփին համոզված է, որ իր սերունդը, որ դեռ անմիջապես կոռուպցիայի հետ «գործ» չի ունեցել ու եթե պայքարի դրա դեմ, կապահովի երկրի զարգացումը։ (Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտ) ։
    
Կարեն Կարապետյանը իր խոսում նշում է մինչ ցուցահանդեսին մասնակցելն է իմացել, թե ինչ է կոռուպցիան՝ կաշառակերությունը, մաղարիչը, «գործ դզող» ծանոթը։
    
«Ցուցահանդեսին մասնակցելով լիովին պատկերացում կազմեցի կոռուպցիայի մասին, դրա տարբեր մակարդակներում ու տարբեր աստիճանով դրսևորումների։ Միևնույն ժամանակ հասկացա, որ կոռուպցիայի դեմ պայքարելուն կոչված հիմնական ատյանները անգործության են մատնված, որովհետև իրենք իրենց դեմ չեն կարող պայքարել ու այդ ժամանակ լրագրողներն են սկսում գործել։ Հետաքրքիր ցուցահադես էր, լի ժամանակակից տեխնոլոգիաներով, որոնց ոչ թե նայում էինք, այլ ձեռք տալիս, կառավարում, ընտրում մեզ համար առավել հետաքրքիր պատմությունները» , – ասում է Կարենը (Մարտունու դպրոցի աշակերտ) ։
    
    
    
    
     https://martuniinfo.blogspot.am/2018/03/blog-post.html
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3677 | 0 | 0
Facebook