Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

《Նանի- Զանի 》-ի հաջողության հետքերով .《Հայ ծնողի անսահման սիրո արդյունքում մենք վստահ քայլում ենք առաջ》, -《Նանի Զանի》 բրենդի հիմնադիր ՝ Արմինե Աբաջյան

Svetlana Muradyan
Автор:
Svetlana Muradyan
01:16, Среда, 07 Марта, 2018 года
《Նանի- Զանի 》-ի հաջողության հետքերով .《Հայ ծնողի անսահման սիրո արդյունքում մենք վստահ քայլում ենք առաջ》, -《Նանի Զանի》 բրենդի հիմնադիր ՝ Արմինե Աբաջյան
    
-Տիկին Աբաջյան, ինչպե՞ս ծնվեց տիկնիկներ ստեղծելու գաղափարը։

     -Տիկնիկների աշխարհը, ինչպես և ամեն աղջնակի, ինձ գրավել է դեռ մանկուց: Տարիքի հետ այդ սերն ու հրապուրանքը չանցան, ու միշտ մտածում էի վերադառնալ այդ աշխարհը, ստեղծել նոր տիկնիկներ, նոր կերպարներ ու հաճույք պատճառել թե փոքրերին, թե մեծերին: Բայց իմ այդ մտադրությունը երկար ժամանակ չէր իրականանում: Չգիտեմ, ինչն էր պատճառը: Գուցե կյանքիս ընթացքը, գուցե այլ հանգամանքներ` դժվար է ասել... Բայց ես կարծում եմ, որ հավանաբար ժամանակ էր պետք: Միտքը պետք է խմորվեր, հասունանար: Պետք է կենսափորձ կուտակեի, որպեսզի ավելի խորն ըմբռնեի անելիքիս էությունն ու նպատակը և կարողանայի ստեղծել տիկնիկներ ըստ իմ ճաշակի, ընկալումների անկրկնելի տիկնիկներ, որոնք երեխաների մեջ կզորացնեին բարու և գեղեցիկի զգացումը ։Իհարկե, հեշտ չէր անցնել այդ ճանապարհը, հաղթահարել անիքնավստահությունն ու այն վախը, թե մարդիկ ինչպես կընդունեն իմ մտահղացած խաղալիքներն ու տիկնիկները։
    
     -Ինչպե՞ս և ինչո՞ւ հենց 《Նանի- Զանի》։
    
     -Կարծում եմ բոլորն էլ քաջ ծանոթ են Թումանյանի հերոսներին՝ "Գիքորը"պատմվածքի Նանիին ու Զանիին, ում համար ուլունքներն ու թելերը Գիքորն այդքան մեծ խնամքով էր հավաքում և պահում։
    
     -Ինչպե՞ս է ծնվում որևէ տիկնիկի նախագծման միտքը, ինչպիսի՞ դժվարություններ են հանդիպում ստեղծման ընթացքում։
    
     - Գիտեք, երբ կա համախոհ մասնագետների խումբ, ովքեր ունեն մասնագիտական հմտություններ և աջակից են քեզ, աշխատելն ավելի դյուրին է և հաճելի։ Շատ հաճախ տիկնիկներն էլ իրենք են թելադրում։Երբ մարմինը ստեղծվում է, ամեն բան մեր նախատեսածի պես չի ընթանում։Գուցե մեր մտածած հագուստը տիկնիկին հարմար չլինի և ինքն ընտրի իր հագուստը։
    
     -Որո՞նք են ձեզ համար անընդունելի տիկնիկներն ու, առհասարակ, խաղալիքները։
    
     -Քննադատություններ անել չեմ սիրում։
    
     -Մի քիչ խոսենք գնային շուկայից և մարդկանց համար《 Նանի -Զանի》 տիկնիկների հասանելիությունից։Ո՞ր սոցիալական դասը կարող է իրեն թույլ տալ օգտվել 《Նանի- Զանի》 բրենդից և տարիքային ո՞ր խմբերը։
    
     -《Նանի -Զանի》տիկնիկները բազմազան են ՝բաժանված տարբեր ուղղությունների և, ինչպես խանութի տնօրենն է ասում, նախատեսված զրոյից իննսուն ինը տարեկանների համար։Ունենք ինչպես աղջկական տիկնիկներ, այնպես էլ մեքենաներ, կենդանիներ, ուսուցողական գրքեր, հեքիաթներ, նորածնային բաժին և էլի շատուշատ խաղալիքների տեսակներ՝պատրաստված էկոլոգիապես մաքուր կտորներից և նյութերից։Ունենք ազգային տիկնիկներ, ուրույն, հայկական ոգին մարմնավորող տիկնիկներ մեր հեքիաթներից, մեր ազգային էպոսից, տարբեր բնույթի՝ ծիծաղաշարժ ու հերոսական, հասարակ ու ավելի բարդ տեխնիկա պահանջող տիկնիկներ, որոնց կմիավորի մի ընդհանուր տարր՝ ազգային մտածելակերպի զարգացումը: Իսկ ինչ վերաբերում է գնային հասանելիությանը ՝ վստահ եմ, որ խանութից ոչ ոք դժգոհ դուրս չի եկել և չի գա։
    
     -Ըստ ձեզ, դաշտում արժանի մրցակիցներ ունե՞ք և արդյո՞ք հայաստանում տիկնիկագործությունը կարելի է համարել ձեռնտու բիզնես։
    
     -Ես սիրում եմ մրցակցություն . որքան զարգացած է ոլորտը, այնքնան մեծ է պատասխանատվությունը։Իսկ եթե դիտարկենք որպես բիզնես, կասեմ, որ հայ ծնողի անսահման սիրո արդյունքում մենք վստահ քայլում ենք առաջ։
    
     -Ո՞րն է Ձեր ոգեշնչման աղբյուրը։
    
     -Գույները..
    
     -Ո՞րն է Ձեր ամենասիրելի տիկնիկը։
    
     - Թերևս բոլորը, բայց կառանձնացնեմ Զանիներին։
    
     -Ձեր խոսքը ընթերցողին:
    
     - Կարծում եմ, տեղին կլինի եզրափակել Վիկտոր Հյուգոյի խոսքերով, որոնք այնքան խորունկ են, որ այլևս ոչ մի մեկնաբանություն չեն պահանջում. «Տիկնիկը ամենահրամայական կարիքներից մեկն է և միևևույն ժամանակ կանացի մանկության ամենահրապուրիչ բնազդներից մեկը: Խնամել, հագցնել, պճնել, հանվեցնել, նորից հագցնել, դաս տալ, մի քիչ կշտամբել, օրորել, փաղաքշել, քնեցնել, երևակայել, թե այդ ինչ-որ բանը ինչ-որ մեկն է – կնոջ ողջ ապագան այստեղ է: Երազելով և արագ-արագ խոսելով հանդերձ, փոքր վարտիքներ ու փոքր շորեր պատրաստելով հանդերձ, փոքր շրջազգեստներ ու փոքր մեջկապներ կարելով հանդերձ՝ երեխան դառնում է աղջիկ, աղջիկը դառնում է հասուն օրիորդ, հասուն օրիորդը դառնում է կին: Առաջին երեխան վերջին տիկնիկի շարունակությունն է»:
    
    
     Զրուցակիցս՝ Արմինե Աբաջյան
    
     http://nanizani.com/default/events
     https://web.facebook.com/Nani-Zani-Dolls-224279710954391/?ref=br_rs
     https://www.instagram.com/nani_zani/
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4111 | 0 | 0
Facebook