Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՔ ՊԱՐՈՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

20:28, Вторник, 06 Марта, 2018 года
ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՔ ՊԱՐՈՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ
    
     ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՔ ՊԱՐՈՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ
     ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
     -Հրաժարական տվեք պարոն Սերժ Սարգսյան, իմ խորհուրդն է ձեզ, հրաժարական տվեք, - Սահմանադրությունը փոխելով, աճպարարություններ անելով, վերարտադրման ձեր մոլուցքը չեք կարող թաքցնել, թեև ամբողջ ՀՀԿ-ն գլուխ է ջարդում, թե ինչպե՞ս կրկին մատուցի ժողովրդին ձեր խարդախ մտադրությունները, չգիտեն ի՞նչ բառախաղերով հասկացնեն, որ այսօր ժողովուրդին ստիպեն համակերպվել ձեզ ընդունել առաջնորդ արդեն վարչապետի տեսքով․․․ մենք վաղու՜ց ենք համոզվել, որ երկիր ղեկավարելը ձեր խելքի բանը չի, այլապես մինչև ձեր վերարտադրման ժամկետի ավարտը Հայաստանը կդառնա անմարդաբնակ մի տարածք․ Ազատե՛ք մեզ ձեր ներկայությունից, ձեր մաֆիոզ շրջապատից․ ժողովուրդը մեղք է․ խաբելով երկիր չեն ղեկավարում, , ,
     -Ձեր խոստացած «Ապահով Հայաստան» -ը փուչիկի պես հoդս ցնդեց. ժողովուրդը հայտնվեց ծայրահեղ անապահով Հայաստանում, ձեր նախագահման տարիներն ապացուցեցին, որ ձեր ուժերից վեր է երկիրը կառավարելը, տնտեսությունը զարգացնելը, երկրում կարգ ու կանոն հաստատելը․կոռուպցիայի դեմն առնելը․․ ձախողել եք և՛ ներքին և՛ արտաքին քաղաքականությունում․․․ սովահար մարդիկ ծախում են իրենց տուն, տեղը փախնում են երկրից, , , այս ամենը մի կողմ, իսկ, որ բանակին չեք զինել ու պետության բյուջեն թալանված է, սա արդեն անհերքելի փաստ է․․․ դուք իմանալով, որ Ալիևը միլիարդների հզոր զենք է գնում, թքած եք ունեցել, որ Հայաստանը չունի այդ զինատեսակները, մտածել եք, թող զինվորները 80-ականների զենքով կռվեն, ի՞նչ է եղել որ, դե ձեր երեխաները չեն զոհվողները, որ սրտներդ ցավի․ այս էլ քանի՜ տարի նողկալի սովորություն եք դարձրել բավարարվել սահմանին զոհվող տղաների ծնողներին ցավակցելով ու մեդալներ բաժանելով․․․այսօր, երբ ի լուր աշխարհի, որպես հայ զինվորի խիզախությունն ապացուցող փաստ, ՏՎ- ներով բարձրաձայնվում է, որ մեր զինվորը 80-ականների զենքով է հաղթել, չեք մտածու՞մ, որ սա ձեր թալանի վկայությունն է, ձեր ամոթն է ու գոնե պետական գաղտնիք պետք է լիներ, նման ինֆորմացիայի արտահոսքը Ալիևի ականջին հասցնելը, դա նույնպես դավաճանություն է պետական մակարդակով․ Ալիևին այս ինֆորմացիան փոխանցելը շա՜տ էր հարկավոր, նոր ու ավելի հզոր հարձակումների համար, , ,
     Մի բան ինձ հանելուկ մնաց. այսքան միլիարդների հասնող վարկերն ինչի՞ վրա են ծախսվել, ու՞մ գրպաններն են հոսել, երբ գնալով կյանքը Հայաստանում ուղղակի անտանելի է դառնում․ ժողովուրդը մի կերպ ատամ-ատամի սեղմելով է ապրում ու գոյատևում, բայց որ բանակն է անտեսված եղել ու անտերության մատնված, դա ծայրագույն պետական հանցագործություն է․․․Դուք պետք է պատասխան տաք․ չէ որ դուք եք բանակի գլխավոր հրամանատարը, ,
     Պատերազմը մի բան ապացուցեց, որ Հայաստանի բյուջեն ձեր գլխավորությամբ թալանված է, այն ծառայել է լոկ իշխանությունների ու իրենց շրջապատի բարեկեցության, խրախճանքների, թալանածները օֆշորներում կուտակելու համար․․․ ու այն միլիոնավոր վարկերը, որ տարբեր պետություններից ու միջազգային կառույցներից եկել է Հայաստան, իբր ինչ-որ ծրագրերի ուղղված՝ թալանված է, ձեր գրպաններն է հոսել այդ գումարները․․․
     ՈՒ ՀԻՄԱ ԴՈՒՔ ՈՒԶՈՒՄ ԵՔ ՎԵՐԱՐՏԱԴՐՎԵ՞Լ․ Ի՞ՆՉ ԵՐԵՍՈՎ․․․
     Բայց մենք գիտենք չէ՞, որ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում, թեկուզ վարչապետի տեսքով, 10-ը տարիները ապացույցեցին ձեր անկարողությունը, թեև ամբողջ ՀՀԿ-ն մի սուգ է կապել, մի գովք է անում, թե առանց ձեզ իրենք ճանճի պես կորած են և ուղիներ են փնտրում ձեր վերարտադրումն ապահովելու․
     բայց դուք խոհեմ եղեք, խնայեք մեր երկիրն ու ժողովրդին․․․
     Մեր երկրին այնպիսի առաջնորդ է պետք, որ տեր կանգնի մեր երկրի ամեն մի թփին ու քարին, այնպիսի առաջնորդ, որ ազգովի սիրենք ու հպարտանանք նրանով, ոչ թե գողերի, մարդասպանների ու երկիրը թալանողների հովանավորը լինի․ երկիրը հայաթափ անի, ժողովրդին պահի դառն աղքատության մեջ, իսկ պետական բյուջեն ու ստացած վարկերը թալանի իր մաֆյոզ շրջապատով ու անգամ բանակին չզինի արդի զինատեսակներով․․․
     Կարծում եմ կունենաք այնքան խոհեմություն ու կամք, որ երկիրը չեք տանի ավելորդ ցնցումների ու ձեր մեջ խիզախություն կգտնեք հրաժարական տալու, , ,
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     Գրող-հրապարակախոս
Источник: օր. Մամուլ.am)
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
8040 | 0 | 0
Facebook