Идет загрузка...
Сегодня:  Вторник, 16 Апреля, 2024 года

Статьи

Նկուղային հարկերից մինչև հաջողակ գրող

18:26, Вторник, 06 Марта, 2018 года
Նկուղային հարկերից մինչև հաջողակ գրող
     Լրիվ պատահական համացանցում կարդացի 17 ամյա գրող Մինաս Մարտիրոսյանի բանաստեղծություններից մեկը: Որոշեցի ֆեյսբուքի միջոցով կապ հաստատել նրա հետ և շատ հետաքրքիր զրույց ստացվեց: Պարզվում է, որ 17 ամյա գրողը ոչ միայն չունի հովանավոր այլ նաև չի էլ ձգտում ունենալ: Նա ինձ ասած, որ ավելի շատ նեղսրտում է երբ իրեն որպես բանաստեղծի են վերաբերվում, Մինասը իրեն համարում է հասարակ Երևանցի տղա: Հասարակը հասարակ բայց որքան էլ համեստություն անի չի կարող ժխտել, որ այն ինչ անում է նա 17 տարեկան հասակում եթե ոչ ֆենոմենալ ապա գոնե արտասովոր է բառի դրական իմաստով: Վերջերս լույս է տեսել Մինասի առաջին բանաստեղծական ժողովածուն «Կապույտ աչքեր» վերնագրով: Պարզվեց, որ առաջին բանաստեղծական ժողովածուի հետ միասին առաջին ռեկորդն է գրանցել, Մինաս Մարտիրոսյանը վերջին 1 դարի առաջին հայ գրողն է, ում հաջողվել է 17 տարեկան հասակում գիրք տպագրել: Մինասի կյանքը այդքան էլ հարթ ու գեղեցիկ չի ընթացել: Տարիներ առաջ տաղանդավոր բանաստեղծը բնակվում էր շատ սուղ պայմաններում, առնետների հարևանությամբ, նկուղային հարկերում: Անգամ տարրական օրվա հացն էր խնդիր: Սակայն այսօր ժպիտով է հիշում այդ օրերն ու միայն առաջ է նայում: Իրեն չի համարում նշանակալի, օրվա մեծ մասն անցկացնում է ընկերների հետ, օգտվում է հասարակական տրանսպորտից մի խոսքով անում է այն ինչ անում են մյուսները: Բայց այն ինչ անում է Մինաս Մարտիրոսյանը բառերի հետ ֆենոմենալ է և շատ գովելի: Ինձ մնում է միայն հաջողություն մաղթել նրան և ցանականալ նորանոր հաջողություններ:
    
     Նյութի Հեղինակ Սոնա Մխիթարյան
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4617 | 0 | 0
Facebook