Идет загрузка...
Сегодня:  Четверг, 18 Апреля, 2024 года

Статьи

Դասընթաց «Մարդու իրավունքների վրա հիմնված փոփոխության տեսություն/ՏԻՄ կառուցվածք» խորագրով

21:10, Воскресенье, 04 Марта, 2018 года
Դասընթաց «Մարդու իրավունքների վրա հիմնված փոփոխության տեսություն/ՏԻՄ կառուցվածք» խորագրով
     Այսօր տեղի ունեցավ «Մարդու իրավունքների վրա հիմնված փոփոխության տեսություն/ՏԻՄ կառուցվածք» խորագրով դասընթացի երկրորդ՝վերջին օրը:
     Մասնակիցների օրը սկսվեց համայնքի, համայնքային խնդիրների և Աբովյան համայնքի խնդիրների ու դրանց լուծման եղանակների մասին քննարկումով: Մասնակիցները ակտիվ վեր էին հանում այն խնդիրները, որոնք ըստ իրենց համայնքային էին և հրատապ լուծման կարիք ունեին:
     Օրվա երկրորդ մասում ՏԻՄ-երի կառուցվածքից և գործունեությունից խոսեց Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի իրավական բաժնի առաջատար մասնագետ, խնամակալության և հոգաբարձուների խորհրդի քարտուղար Լևոն Շառաջյանը: Մասնակիցները պրն.Շառաջյանին ուղղեցին այն հարցերը, որոնք նրանց հուզում էր համայնքի և ՏԻՄ-երի վերաբերյալ:
     Օրը ամփոփվեց ֆիլմդիտմամբ: Դիտեցին Ջիվան Ավետիսյանի «Ընդհատված մանկություն» ֆիլմը, ֆիլմդիտմանը հաջորդեց բովանդակալից քննարկումը, որի ընթացքում վերհանվեցին ֆիլմի հերոսուհու իրավունքները, որոնք խախտվում էին: Մասնակիցները իրենց կարծիքները հայտնեցին նաև խտրականության վերաբերյալ:
     ԱՐՄԱՏ-ը իր շնորհակալությունն է հայտնում Աբովյանի համայնքապետարանին, համայնքապետ Վ.Գևորգյանին և փոխքաղաքապետ Լ.Նալբանդյանին համագործակցելու և թափանցիկ աշխատանքի համար:
     Դասընթացի մասնակիցներից 7-ը կընտրվեն Աբովյանի Երիտասարդական Խորհրդի անդամ:
     Հիշեցնենք, որ նախագիծն իրականացվում է ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի Հզորացնելով երիտասարդների հմտությունները հանուն մարդու իրավունքների պաշտպանության և Հայաստանի զարգացման ծրագրի շրջանակներում:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2329 | 0 | 0
Facebook