Идет загрузка...
Сегодня:  Среда, 24 Апреля, 2024 года

Статьи

Հանձնարարվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված արտաքին ձևավորման հարցում կիրառել նաև կանաչապատման ինքնատիպ մոտեցումներ

Yerevan info
Автор:
Yerevan info
21:59, Пятница, 02 Марта, 2018 года
Հանձնարարվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված արտաքին ձևավորման հարցում կիրառել նաև կանաչապատման ինքնատիպ մոտեցումներ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մայրաքաղաքի 12 վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների տնօրենների հետ: Ընդգծելով ոլորտում իրականացվող ծրագրերի հետևողականորեն կյանքի կոչումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ, կրկնապատկելով կատարված աշխատանքների ծավալը, շատ կարևոր է նաև կիրառել նոր մոտեցումներ:

«Մայրաքաղաքի կանաչապատման ու ծաղկապատման գործում վերջին տարիներին գրանցած դրական տեղաշարժն ակնհայտ է: Դրա վառ ապացույցը նաև երևանցիների ու մայրաքաղաքի բազմաթիվ հյուրերի կողմից տրվող գնահատականն է: Թեև արդյունքն իսկապես գոհացուցիչ է, սակայն կհորդորեմ չբավարարվել եղած արդյունքով և նույն եռանդով շարունակել աշխատանքները, քանի որ դեռ շատ անելիքներ ունենք: Անհրաժեշտ է կիրառել կանաչապատ տարածքների խնամքի նոր մոտեցումներ, կանաչապատման սակավ հնարավորությամբ տարածքներում կիրառել այլընտրանքային կանաչապատում: Համոզված եմ, որ թիմային ու նվիրված աշխատանքով մի քանի տարի անց կհասնենք զգալի արդյունքի» , - նշել է քաղաքապետը:
     Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման, էկոլոգիական վիճակի բարելավման, համակարգված և մասնագիտորեն հիմնավորված կանաչապատում իրականացնելու, ինչպես նաև ոլորտում կայուն զարգացում ապահովելու նպատակով՝ հանձնարարվել է հաշվի առնել նաև Երևանի բնակլիմայական պայմանները, տեղանքը, ծառատեսակներն ու ծաղկատեսակները, ինչպես նաև անհրաժեշտ այլ գործոններ:
     «Կանաչ գոտիների ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու հատկապես ծառատունկերը պետք է կատարվեն այն տրամաբանությամբ, որ դրանց արդյունքը տեսանելի լինի ոչ միայն 2-3 տարի հետո, այլ նաև տասնամյակներ անց: Մենք պարտավոր ենք հաջորդ սերունդներին փոխանցել իսկապես կանաչապատ ու ծառերով հարուստ քաղաք, ինչը հաշվի առնելով էլ մասնագետների հետ քննարկեք ու ընտրեք համապատասխան ծառատեսակներ» , - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու առաջարկել մայրաքաղաքի կանաչապատման գործին ներգրավել նաև բնակիչներին ու շահագրգիռ ընկերություններին:
     «Երևանցիների կողմից բարձրացվող խնդիրների ու առաջարկների արդյունքում է նաև, որ մայրաքաղաքում կատարած աշխատանքներն առավել առարկայական ու շոշափելի են դառնում: Բացի այդ, չմոռանանք, որ իրականացվող աշխատանքներում ներգրավվելով ու անձամբ մասնակցելով, մեր քաղաքացիներն այդուհետ առավել մեծ հոգատարություն ու խնամք են ցուցաբերում դրանց նկատմամբ», - ընդգծել է քաղաքապետը:
     Հանդիպման ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կանաչապատման ոլորտի պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է նաև Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված կանաչապատման հարցում ինքնատիպ մոտեցումների կիրառմանը՝ ընդգծելով, որ տոնական Երևանի արտաքին ձևավորումը պետք է առանձնանա նաև կանաչապատ տարածքների հետաքրքիր լուծումներով:


    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2186 | 0 | 0
Facebook