Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

ԿԳՆ նորաստեղծ տեսչական մարմինը նախատեսում է հանրապետության կրթական հաստատություններում ստուգումներ իրականացնել

15:47, Пятница, 02 Марта, 2018 года
ԿԳՆ նորաստեղծ տեսչական մարմինը նախատեսում է հանրապետության կրթական հաստատություններում ստուգումներ իրականացնել

ԿԳՆ նորաստեղծ տեսչական մարմինն այս տարվա հունիսից նախատեսում է հանրապետության կրթական հաստատություններում ստուգումներ իրականացնել:

Մասնավորապես տեսչությունը ստուգելու է կրթական հաստատությունների ընդունելությունների կարգը, ուսանողների տեղաշարժը՝ քոլեջից բուհ, ինչպես նաև տնօրենների ընդունելության կարգը, դրամահավաքության դեպքերը և այլն։

«Տեսչական մարմինը մինչ այս, զբաղվել է կառույցի հիմնադրման աշխատանքներով, բայց միաժամանակ լուրջ աշխատանք ենք կատարել բովանդակային մասով: Կան արդեն այն կարևոր գործիքները, որոնք տեսչական մարմինը պետք է ունենա ստուգումներ և ուսումնասիրություններ իրականացնելու համար», -նշում է տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը:

Կրթության և գիտության նախարարության Կրթության տեսչական մարմինը կազմել է ստուգաթերթեր միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, նախակրթարանների և այլ հաստատությունների համար: Դրանք այժմ փորձարկման փուլում են:

«Մեր հիմնական նպատակն այն էր, որ հասկանայինք՝ ստուգաթերթերն ինչքանով են արդյունավետ աշխատում: Պահանջ ունենք, որ ստուգաթերթերը միասնական լինեն, ձևակերպումներն էլ հայեցողական հնարավորություն չտան ստուգողին որոշում կայացնելու այս կամ այն բանը տվյալ հաստատությունում առկա է, թե՝ ոչ», - նշում է ղեկավարը:

Ստեղծման օրից՝ հունվար 15-ից մինչև օրս տեսչությունը ստացել է 15 դիմում-բողոք, որոնք հիմնակնում վերաբերում են վարչարարությանն ու դրամահավաքներին:

Կրթության տեսչության մարմնին նախորդած կրթության պետական տեսչությունը լիազորված էր ստուգումներ անցկացնել միայն նախնական արհեստագործական ուսւոմնարաններում, իսկ այժմ դրանք իրականացվելու են նաև միջին մասնագիտական կրթական հաստատություննոերում, ինչով պայմանավորված՝ ստուգաթերթերի թիվն ավելացել է:

Նախատեսվում է, որ առաջիկա 1-2 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Կառավարությունը կհաստատի ներկայացված ստուգաթերթերը:
    
    
    
    
     http://www.a1plus.am/1599068.html?utm_source=dlvr.it&utm_medium=facebook


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3530 | 0 | 0
Facebook