Идет загрузка...
Сегодня:  Четверг, 25 Апреля, 2024 года

Статьи

Տարոն Մարգարյան. «Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթօջախների բնականոն գործունեության ապահովումը պետք է լինի ամենօրյա հսկողության տակ»

Yerevan info
Автор:
Yerevan info
15:46, Четверг, 01 Марта, 2018 года
Տարոն Մարգարյան. «Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթօջախների բնականոն գործունեության ապահովումը պետք է լինի ամենօրյա հսկողության տակ»

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունները շարունակում են քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցել 2017թ. կատարած աշխատանքների և 2018թ. նախատեսված ծրագրերի մասին: Երևանի քաղաքապետին այս անգամ ներկայացվել են Հանրակրթության և Մշակույթի վարչությունների, ինչպես նաև Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի նախորդ տարվա հաշվետվություններն ու 2018թ. անելիքները: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև վերոնշյալ ոլորտները համակարգող Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ համայնքային ենթակայության 160 մանկապարտեզներում 2017թ. ընթացքում ապահովվել է շուրջ 30300 երեխայի անվճար կրթությունը, այդ թվում նաև 189 երեխայի ներառական կրթությունը: Նախորդ տարվա ընթացքում հիմնանորոգվել է 8 մանկապարտեզ, նախակրթարաններին տրամադրվել է 12340 կտոր նոր գույք: Մանկապարտեզն ավարտող շուրջ 10000 երեխաներ էլ ստացել են դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ:
     Մշակույթի ոլորտում կատարված աշխատանքների մասով էլ մշակույթի վարչության պետը զեկուցել է, որ այսօր հարմարավետ պայմաններ են ապահովված համայնքային ենթակայության բոլոր մշակութային օջախներում, ուր հաճախում է 17190 երեխա: Ծրագրերը շարունակական են գրադարանային ֆոնդի համալրման ու մշակութային օջախներին երաժշտական նոր գործիքների տրամադրման ուղղությամբ:
     Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը նշել է, որ ամենօրյա աշխատանքներ են տարվել տնայցերի կազմակերպման, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների աշխատանքների վերահսկման և մի շարք այլ ուղղություններով: Խորհրդակցույան շրջանակում պատասխանատուները համառոտ ներկայացրել են նաև 2018թ. անելիքներն ու առաջնահերթությունները:
     Ընդհանուր առմամբ դրական գնահատելով կատարված աշխատանքը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր դիտարկումներն է ներկայացրել վերոնշյալ ոլորտներում իրականացվող աշխատանքների կազմակերպման հետ կապված:
     «Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթօջախների բնականոն գործունեության ապահովումը պետք է լինի ամենօրյա հսկողության տակ: Սա այն ոլորտն է, որը գործ ունի մանուկների և դեռահասների հետ, ինչն ավելի մեծ պատասխանատվություն է պահանջում: Մշակույթի ոլորտում առկա ձեռքբերումներն, իհարկե, նկատելի են ու կարևոր, բայց ակնկալում եմ նաև մշակութային հստակ ուղղությունների առանձնացում, ինչը հնարավորություն կտա համալիր մոտեցում ունենալ այս ոլորտում: Պետք է շարունակական աշխատանքներ տարվեն նաև քաղաքապետարանի ենթակայության մշակութային օջախների, համայնքային ենթակայության թանգարանների ներկայացման ուղղությամբ», - ընդգծել է քաղաքապետը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2237 | 0 | 0
Facebook