«Առարկում եմ, Դոստոևսկին միշտ ողջ է» ("Протестую, Достоевский всегда жив!")
16:00, Пятница, 23 Февраля, 2018 года
«Առարկում եմ, Դոստոևսկին միշտ ողջ է» ("Протестую, Достоевский всегда жив!") Փետրվարի 22-ին Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) մշակույթի դահլիճում տեղի ունեցավ «Առարկում եմ, Դոստոևսկին միշտ ողջ է» խորագիրը կրող գրական ցերեկույթը։ Ցերեկույթը կազմակերպել էր ԵՊՀ-ի Ռուս Բանասիրության ֆակուլտետի Ուսանողական խորհուրդը։ Ուսխորհրդի նախագահ Հայարփի Ղազարյանի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ, նա նշեց, որ միջոցառմանը մասնակցել են առաջին, երկրորդ և երրորդ կուրսերի ուսանողները։ Մեծամասամբ մասնակցել են ըստ իրենց ցանկության, իսկ մի քանիսին առաջարկել է ուսխորհուրդը։Իսկ թե ու՞մ մտահղացմամբ է կազմակերպվել միջոցառումը Հայարփի Ղազարյանը պատասխանեց. «Ուսանողական խորհրդի կիսամյակային պլանը մտածելիս է առաջարկվել այդ միտքը։Այն առաջարկել են ուսխորհրդականները։Իսկ միջոցառումը իրականացրել են Վարսենիկը և մասնակիցները։ Որոշեցինք ընտրել ցերեկույթի ֆորմատը և համարձակվեցինք վերցնել Դոստոևսկուն։ Ոչ բոլորն են Դոստոևսկուն այս ֆորմատով ներկայացնում»: Զրույցի ընթացքում պարզ դարձավ նաև, որ ամիսը երկուսից երեք անգամ տեղի են ունենում ամենատարբեր բնույթի միջոցառումներ։Իսկ այս տեսակ միջոցառումները կիսամյակի ընթացքում լինում են մեկ կամ երկու անգամ։ Իսկ կլինե՞ն առաջիկայում այլ միջոցառումներ, Ուսխորհրդի նախագահը պատասխանեց. «Իհարկե, սակայն թող մնա գաղտնիք»: Հայարփի Ղազարյանի հետ զրույցից հետո որոշեցի նաև զրուցել կազմակերպչի՝ Վարսենիկ Օհանյանի հետ։Վարսենիկ Օհանյանը սովորում է Ռուս Բանասիրության ֆակուլտետի երկրորդ կուրսում։ *** -Ինչպես նշեց Հայարփի Ղազարյանը միջոցառումը իրականացրել եք դուք։ Առաջին անգա՞մ էիք կազմակերպում նման ցերեկույթ։ -Այո, ֆակուլտետում առաջին անգամ էի նման ծավալով, ծանր սցենարով ու փնտրտուքների միջոցով գտած նյութերով միջոցառում կազմակերպում։ -Իսկ երբ ուսխորհրդականները առաջարկեցին գրական ցերեկույթ նվիրված Դոստոևսկուն, առարկություններ եղա՞ն, թե` ՝ոչ։ -Կարծես թե ոչ, մեզ մոտ ամեն բան միակարծիք է անցնում, մենք փորձում ենք ցանկացած առաջարկվող միտք իրականության վերածել։ -Հե՞շտ էր արդյոք կազմակերպել գրական ցերեկույթ մի գրողի մասին և փորձել կարճ ժամանակում ասել նրա մասին այն ամենը, ինչի մասին չգիտի հանդիսատեսը։ -Միանշանակ ոչ, Դոստոևսկին դժվարագույն ստեղծագործողներից է ։ Դոստոևսկու մասին կարելի է խոսել անվերջ ու բազմակարծիք լինել ։ Ժամանակը այնքան էլ կարճ չէր, բայց ասելիքը իրականում ավելի շատ էր, ուղղակի նյութը մարսելու խնդիր էլ ունեինք, մարսվելու ' հանդիսատեսի կողմից ։ Խոսել այնպիսի հատկությունների մասին, խոսել այնպիսի երևույթների մասին, որոնք ակտուալ են, որոնք նաև խանգարում են այսօր, բացել աչքերը, տեսնել ու ապրել ։ Ու շարունակել պահպանել Դոստոևսկու մնայունությունը ։ Ինձ թվում է մեծ հաշվով մեր առաջ դրված բարդագույն խնդիրը մեծ հաշվով կատարեցինք ։ -Դոստոևսկու ո՞ր ստեղծագործությունն եք ամենշատը սիրում և ինչու ՞: Կարո՞ղ եք ձեր նախընտրած ստեղծագործությունից նշել կամ մեջբերել մի հատված, որը հետաքրքրություն կառաջացնի այն մարդու մոտ, ով դեռ չի կարդացել այս գործը։Եվ ո՞րն է ձեր կարդացած վերջին ստեղծագործությունը հեղինակից։ - «Կառամազով եղբայրները»` ՝խորը փիլիսոփայական մտքերով ։ Փիլիսոփայություն և հոգեբանություն` «Ոճիր և Պատիժ» , քրիստոնեության սոցիալականացումը` «Աստվածայինի» և «Սատանայական» հարատև պայքարը մարդկային հոգում՝. սա հենց սրա պատճառով։ Հիմա կարդում եմ "Бедные люди"-ին («Խեղճ մարդիկ») ։Սա Դոստոևսկու առաջին ստեղծագործությունն է և մուտքը ռուս գրականություն։ Նշել հատված մի հսկայածավալ ստեղծագործությունից, իմ կողմից սխալ մոտեցում կլինի, ես ուղղակի կասեմ, որ Դոստոևսկու ստեղծագործությունները համաշխարհային գրականության բազմաթիվ հանճարների ոգեշնչման աղբյուր են եղել, ստեղծագործական սկիզբ, այո', գրականություն սիրող ու գրականությամբ զբաղվող մարդը Դոստոևսկու կողքով անտարբեր անցնել չի կարող։ *** Ցանկությունս մեծ էր նաև մի քանի հարց ուղղել միջոցառման մասնակիցներից մեկին, ով հենց սկզբից իր դերասանական հմտություններով և ժպիտով գրավեց բոլորի ուշադրությունը։Լանա Բաբայանը սովորում է առաջին կուրսում և առաջին անգամ էր մասնակցում նման միջոցառման։Ասաց, որ առաջին անգամ էր նաև համալսարանական բեմում։ Միջոցառմանը մասնակցել է իր ցանկությամբ։ Իր գեղեցիկ ելույթով և դերասանական խաղերով նա գրավեց բոլորի ուշադրությունը։Իսկ զրույցի ավարտին ավելացրեց. «Ինձ թվում է, որ հեղինակի գլուխգործոցը "Идиот"-ն («Ապուշ») է։Եվ ճիշտ կլինի անել նաև հետևյալ մեջբերումը, որը արդիական է նաև մեր օրերում." Пройдите мимо нас и простите нам наше счастье!" («Անցեք մեր կողքով և ներեք մեզ մեր երջանկության համար») ։ Իսկ վերջին կարդացած ստեղծագործությունը, որ կարդացել եմ "Преступление наказание"-ն («Հանցանք և պատիժ») է։ Կարծում եմ, որ հոգեպես հարուստ մարդը կարող է իրեն թույլ տալ կարդալ այս գիրքը։ --- Միջոցառման ավարտին իրենց խոսքը ասեցին Ռուս Բանասիրության ֆակուլտետի փոխդեկան Դիանա Գազարովան և դասախոս Լիաննա Մաթևոսյանը։ Իսկ վերջում՝ հատուկ շնորհակալություն ԵՊՀ-ի Ռուս Բանասիրության ֆակուլտետի Ուսխորհրդի Հասարակության հետ կապերի և լրատվական հանձնաժողովի պատասխանատու Ռիմա Միքայելյանին համագործակցության համար։ Նաիրա Կարապետյան Երրորդ կուրս (հեռակա) 23.02.2018թ.
|
Источник: Մամուլ.am
Нравится
1
Не нравится
0
6063 | 0 | 1 | 0