Идет загрузка...
Сегодня:  Четверг, 25 Апреля, 2024 года

Статьи

Սիրո չափման միավորը անչափելի սերն է...

15:53, Суббота, 17 Февраля, 2018 года
Սիրո չափման միավորը անչափելի սերն է...

«Սիրո չափման միավորը անչափելի սերն է» խորագիրն էր կրում մեր դպրոցի ավագ դասարանների դասղեկական ժամի թեման: Սիրո տոներին առանձնակի ոգևորությամբ էին պատրաստվել. սիրո տուփ էին պատրաստել՝ հավաքագրելու «Սրտի գաղտնիքները» , առանձնացրել՝ մեծերը սիրո մասին... Դահլիճը տրամադրող էր, օրվա խորհրդին համահունչ ձևավորված, իսկ մասնակից աշակերտների և ուսուցիչների ասմունքը, երգերն ու լիրիկական պարերն այն հասցրին կուլմինացիոն կետին: Դասղեկ Գոհար Սիմոնյանը փաստեց, որ սերը համախմբում է բոլորին՝ չընդգծելով ոչ մի սահման, համոզված նշեց, որ ցանկացածի համար իր սիրելիին հավասարը չկա, ուստի ՉՈՒՆԻ ԱՇԽԱՐՀԸ ՄԵԶ ՆՄԱՆ: Որպես յուրահատուկ վերջաբան՝ ամբողջ դահլիճը երգեց «Չունի աշխարհը քեզ նման» երգը: Օրինակելի դասղեկական ժամ էր, որտեղից բոլոր ունկնդիրները մեծ դժվարությամբ դուրս եկան, քանզի սիրել նշանակում է նայել ոչ թե միմյանց, այլ նայել միևնույն ուղղությամբ...

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
5542 | 0 | 0
Facebook