Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Բյուրեղավանում Տյառնընդառաջին օրհնվեց 9 նորապսակ

12:54, Среда, 14 Февраля, 2018 года
Բյուրեղավանում Տյառնընդառաջին օրհնվեց 9 նորապսակ
     Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը հավատարիմ լինելով ավանդույթներին, կարևորելով եկեղեցի–համայնք համագործակցությունը՝ արդեն 3-րդ տարին Տյառնընդառաջի օրը կազմակերպում է նորապսակներին նվիրված տոնական արարողություն: Համայնքների խոշորացումը նպաստեց, որ այս տարի տոնակատարությունը տեղի ունենա Ջրաբերի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում և մասնակցություն ունենան միավորված համայնքների նորապսակ զույգերը: Միջոցառումը կայացավ՝ պահպանելով եկեղեցական ծիսական արարողակարգերը: Տեր–Մաշտոց քահանա Բաբայանի ձեռամբ օրհնվեցին 9 նորապսակներ, ստանալով Աստծո օրհնությունը: Տյառնընդառաջի տոնի նախատոնակին բարձր տրամադրությունը համակել էր ներկաներին, բոլորն էին ասում, որ Ջրաբերում այսպիսի տոնակատարություն առաջին անգամ է տեղի ունենում: Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի հետ ներկա էր վարչական կենտրոնի ղեկավար Գևորգ Հայրապետյանը: Հակոբ Բալասյանը շնորհավորեց նորապսակներին մասնավորապես նշելով.- «Համայնքների միավորումից հետո սա առաջին ու մեծ միջոցառումն է, որ կազմակերպել ենք Ջրաբերում և նախատեսում ենք այլ միջոցառումներ ևս: Միջոցառումներն ավելի կամրապնդեն բնակավայրերի փոխադարձ կապը: Կարող եմ ասել, որ Տրնդեզը մեզ մոտ սպասված տոն է, գնալով մեծանում է ժողովրդի հետաքրքրությունը տոնի նկատմամբ: Ուրախալի է, որ նորապսակ զույգերի թիվն ավելանում է: Տոնական միջոցառումների կազմակերպման նպատակը ոչ միայն երիտասարդ զույգերին համախմբելն է, հոգևոր կյանքի վերազարթոնքին նպաստելը, այլև նաև ազգային մշակույթն ու ավանդույթները, տոները ներկայացնելու միջոցով բնակավայրերում կյանքի աշխուժացումը: Շնորհավորում եմ ձեզ սիրելի նորապսակներ, դուք եք մեր պետության հենասյունը, ընտանիքի շնորհիվ է, որ մեր ազգը շարունակում է ապրել ու արարել: Ձեզ մաղթում եմ հույս, հավատ, սեր և երջանկություն»:
     Եկեղեցուց բերված կրակով Տեր-Մաշտոց Բաբայանը վառվեց Տյառնընդառաջի խարույկը: Նորապսակ զույգերը շուրջպար բռնեցին և թռան կրակի վրայով: Արարողության ընթացքում զույգերին բաժանվեց համայնքի ղեկավարի կողմից պատրաստված նվերները: Ինչպես միշտ, միջոցառմանը շուք տվեցին Բյուրեղավանի արվեստի դպրոցի տաղանդավոր սաները և երիտասարդ կատարող Մերուժան Գրիգորյանը: Տյառնընդառաջի տոնին բնորոշ ավանդական քաղցրավենիքներով զարդարված ծիսական սեղանից օգտվեցին մասնակիցները: Ի նշան սիրո և խաղաղության նորապսակ զույգերը աղավնիները բաց թողեցին երկինք:


     Բյուրեղավանի Քաղաքապետարան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2711 | 0 | 0
Facebook