Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Լադոշա-Վալկո թալանը՝ ՀԿԵ-ի վարչության շենքի առաջ

Artur Bakunc
Автор:
Artur Bakunc
10:54, Вторник, 13 Февраля, 2018 года
Լադոշա-Վալկո թալանը՝ ՀԿԵ-ի վարչության շենքի առաջ

Պարոն Ալոյան, նախորդ հրապարակման պատասխանը չստացանք՝ 70-ականների պայթած եւ ներկած վագոնների, թալանած ռելսերի, գողացած անկողինների, մսխած ներդրումային գումարների ֆոնին, որոնք արվել են Վալկոյի գլխավորությամբ, Վեներա Ավետիսյանի, Արմեն Դարբինյանի, Եվգենի Լադոշայի, Արամ Եդիգարյանի եւ Իլյա Կելպերիսի միջոցով:

Շարունակում ենք ներկայացնել բացահայտումներ «Հարավկովկասյան երկաթուղու» թալանչիների գործունեությունից։ Ինչպես եւ խոստացել էինք, այս անգամ ներկայացնում ենք Վալկո-Լադոշա թալանի մեխանիզմից մեկ օրինակ՝ կրկին փաստերով, թվերով։

Այս անգամ թալանի գլխավոր դերակատարը ՀԿԵ-ի մատակարարման ծառայության պետ Եվգենի Լադոշան է։ Նրա նշանակումից հետո՝ 2013թ սեպտեմբերին, անմիջապես բացվեց «Արնո» գրուպ ընկերությունը, որտեղից ՀԿԵ-ն գնում է ամբողջ շինանյութը։ Ընկերության հիմնադիրը պաշտոնապես Լուսինե Հազարապետյանն է, սակայն բոլորն էլ գիտեն, որ դա Լադոշայի տեղակալ Նորիկի ֆիրման է։ Այդ ընկերությունը հիմնականում երկաթուղու հետ է աշխատում, շրջանառության 98 տոկոսը արվում է հենց ՀԿԵ-ի հետ. դրանից բացի՝ մանրածախ առեւտրի խանութ ունեն հենց ՀԿԵ-ի քթի տակ՝ Տիգրան Մեծի 61/36 հասցեում, դա էլ երեւի աչք փակելու համար, իրավապահ մարմինների համար դա պարզելը վայրկյանների հարց է։ Դե երեւի դիտմամբ են ՀԿԵ վարչության շենքի դեմ-դիմաց բացել խանութը, որպեսզի նեղություն չքաշեն շատ քայլել, մի հիմնարկից դուրս գան, մտնեն մյուս հիմնարկը, շատ չչարչարվեն, հեշտ վերահսկեն գործը։

2014թ ՀԿԵ-ն այս ընկերությանը փոխանցել է 24մլն, 2015թ՝ 62մլն, 2016թ՝ 34մլն, 2017թ՝ 24մլն դրամ, ընդհանուր գումարը կազմում է մոտ 150մլն, պատկերացնում եք՝ դա ինչ թիվ է մանրածախ առեւտրով զբաղվող փոքրիկ կրպակի համար, ում հաջողվել է կպցնել ՀԿԵ-ի նման փողերի լվացքատան։ Դուք կարող եք պատկերացնել մի պետություն, մի հիմնարկ, որի մատակարարման բաժնի պետի տեղակալն ունի սեփական հիմնարկը, որտեղից գնումներ է կատարում իր մյուս հիմնարկի համար։ Փաստացի՝ մարդը աշխատում է մի հիմնարկում, ստանում աշխատավարձ նրա համար, որ բացի մի ֆիրմա, որով գումարներ կլվանա, այսինքն՝ վարձատրություն՝ թալանի դիմաց+թալան։

Այս թալանից բնականաբար անմասն չի ՀԿԵ-ի տիկին շեֆը՝ Վեներա Ավետիսյանը, ով անձամբ է ղեկավարում ֆինանսական հոսքերը, իսկ գլխավոր տնօրեն Վալկոն իր 50 տոկոսի տերն է լռության եւ չտեսնելու դիմաց: Իրավապահների մոտ պատասխան տալիս Վալկոյին չի փրկի անգամ իմպոտենտ ցուլիկի աչքերով ներողություն խնդրելը եւ ասելը, թե ես տեղյակ չեմ եղել: Փաստորեն՝ Եվգենի Լադոշայի հիմնարկությունով փողեր են լվանում, Նորիկը «փայ» է Լադոշայի հետ, Լադոշան՝ Վալկոյի, Վալկոն՝ Վեներայի, դե Դարբինյանին էլ ինչ կտաք, կտաք:

Հետաքրքիր է չէ, որ Լադոշայի նշանակումից հետո բացվեց «Արնո գրուպը», իսկ Վալկոյից հետո՝ «ՄԲՍ» -ն, փաստորեն ՀԿԵ-ում եւս թալանի վատ օրինակները վարակիչ են, մեկը մյուսից սովորում է, փորձում գերազանցել, կատարելագործվել, սակայն բոլորս գիտենք, որ այս գործում անհաղթ առաջամարտիկը դեռ Վեներա Ավետիսյանն է, ում մոտ Լադոշային եւս խորհուրդ կտանք դասընթացների գնալ՝ Վալկոյի հետ միասին «նավիչոկների» խմբում։ Հաջորդիվ կներկայացնենք, թե ինչպիսի լվացք է արել Վեներա Ավետիսյանը Վալկոյի եւ Լադոշայի հետ ՖՎ&Գ ՍՊԸ-ով, որին վերջին մեկ տարվա ընթացքում փոխանցել են 37մլն դրամ՝ համակարգչային տեխնիկան կարգի բերելու համար՝ Վալկոյի սիրելի Գուգսի ականջը կանչի: Թալանի օրինակների պակաս չկա ՀԿԵ-ում, առաջիկայում կանդրադառնանք, թե ինչպես է ՀԿԵ-ն դեկտեմբերին մոտ 15մլն դրամ փոխանցել Գրանդ Քենդի ընկերությանը, երեւի փիղ են գնել, կամ Նոյան տապան խանութի վիտրինաններից դատարկել են ամբողջ թանկարժեք խմիչքը, ներդրումային գումարների թալանին պարտադիր կանդրադառնանք, այնպես որ պատերազմը շարունակվում է:

Ի դեպ, բացի երկաթուղու հետ «սերտ» համագործակցությունից, «Առնո գրուպ» ՍՊԸ-ն հայտնի է նաեւ այլ դրվագներով, մասնավորապես 2014թ ՊԵԿ-ը դատի է տվել ընկերությանը՝ 901.986 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով, հարկայինի հայցը բավարարվել է, «Առնո Գրուպ «ՍՊԸ-ից հօգուտ պետական բյուջեի բռնագանձվել է 901.989 դրամ, որից ապառք` 732.531 դրամ, տույժ` 169.458 դրամ։

» Առնո Գրուպ «ՍՊԸ-ից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 18.040 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցում։

Հ.Գ. Մեր հրապարակումներից հետո ՀԿԵ-ի բազմաթիվ աշխատակիցներ, երկաթուղու կողմից տուժած, ատկատ տված տարբեր կազմակերպություններ մեզ նամակներ, փաստեր են ուղարկում, որոնք մենք հերթով կհրապարակենք:

Հ.Գ. Նկարում գլխավոր հերոս-թալանչիներն են՝ Վալկոն եւ Լադոշան, այնպիսի տպավորություն է, թե Լադոշան պատվոգիր է ստանում իր տեղակալ Խաչիկին կուլ տալուց հետո:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5628 | 0 | 0
Facebook