Զրուցակիցս ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Եղիշե Սարգսյանն է: Եղիշեն իր ակտիվությամբ հատնի է հատկապես ֆեյսբուքահայության շրջանում:
1.Առավոտը սկսում եմ...
-Թունդ թեյով ու տանը մարզանքով
2.Տանել չեմ կարողանում, երբ…
-Խոսելիս անընդհատ հարվածում են թևիս (ծիծաղում է)
3.Երբեք չեմ ուզենա ինձ նվիրեն…
-Թրաշի փրփուր, սուրճի բաժակների կոմպլեկտ ու սափրիչ (ծիծաղում է)
4.Ի՞նչ չեք ուտի երբեք, որքան էլ քաղցած լինեք
-Ծնողներիս նյարդերը (ժպտում է)
5.Ի՞նչն եք համարում Ձեր երկրորդ տունը
-Քաղաքս, չնայած մի քիչ լայն վերցրի, բայց ամենամոտիվացնող բանը ինձ համար քաղաքս բարեկարգ տեսնելն է
6.Կյանքը ձանձրալի է առանց ...
-Ըստ իս կյանքը ձանձրալի կլինի առանց շաուրմայի, ալկոհոլի և կանացի գեղեցկության
7.Միայն ու՞մ կնվիրեք Ձեր բաժին շաուրման
- (իդեալական հարց) Միայն նրան, ում հետ պատրաստ եմ անցկացնել կյանքիս մնացած 112 տարիները
8.Ասա ինձ չես կարող և ես…
- (հետաքրքիր հարց է) Ցույց կտամ քո ամենամղձավանջային երազներում թաքնված գազանին
9.Կսիրահարվեմ նրան, եթե…
-Շաբլոն բան կասեմ, բայց, եթե շաուրման ինձնից ավելի արագ ուտի, վերջացնի (ծիծաղում է)
10.Տուր ինձ հնարավորություն և ես…
-Կապացուցեմ, որ չես սխալվել իմ հարցում
11.Եթե մի առավոտ արթնանամ ու չլինի ֆեյսբուքը…
- Եթե կատակով՝ կսկսեմ ծանոթանալ ընտանիքիս անդամների հետ, իսկ եթե լուրջ՝ ապա ֆեյսբուքը դա կայք չէ, ֆեյսբուքը` մարդիկ են
12.Կյանքն ինձ համոզել է, որ…
-Մարդիկ քեզ ցանկանում են տեսնել միայն ժպիտով ու երջանիկ, տխուր ու նեգատիվ ԴՈւ-ն ոչ ոքի պետք չէ
13. Եթե ինձ բնութագրեի մեկ նախադասությամբ, ապա կասեի...
- (թվում է` կանքումս ամենաշատ մտածելու տեղիք տվող հարցն էր) Երևի գրքիս նշանաբանը.հանուն վաղվա ռոմանտիզմի, թող որ այսօր լինեմ ես քյառթ
14.Ձեր առաջին բջջային հեռախոսը
- motorola c113, իրա խաղերի ներքո ա անցել իմ մանկությունը
15. Ես Եղիշե Սարգսյանն եմ, ես…
-Միշտ բողոքող, բոլորից ու ամեն ինչից դժգոհ, բայց հոգու խորքում պոզիտիվ ու լավատես մի մարդ