Идет загрузка...
Сегодня:  Вторник, 16 Апреля, 2024 года

Статьи

2018թ. հունվար ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքներով առաջին հորիզոնականը կիսել են Դավթաշեն և Նոր Նորք վարչական շրջանները

Yerevan info
Автор:
Yerevan info
18:22, Понедельник, 12 Февраля, 2018 года
2018թ. հունվար ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքներով առաջին հորիզոնականը կիսել են Դավթաշեն և Նոր Նորք վարչական շրջանները

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2018թ. հունվար ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքները:
     Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների հունվար ամսվա ամփոփ ցուցանիշները` քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը կիսել են Դավթաշեն և Նոր Նորք վարչական շրջանները, երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Շենգավիթ վարչական շրջանը, իսկ երրորդ հորիզոնականը կիսել են Ավան և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները: Հատկանշական է, որ հունվար ամսվա տվյալներով հինգերորդ հորիզոնականը զբաղեցրել են միանգամից չորս՝ Աջափնյակ, Արաբկիր, Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները: Աղյուսակային ընդհանուր սանդղակում վերջին՝ վեցերորդ և յոթերորդ տեղերն էլ համապատասխանաբար զբաղեցրել են Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջանները:

Անդրադառնալով տարեսկզբին գրանցած արդյունքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ որոշ վարչական շրջաններ զգալիորեն բարելավել են իրենց ցուցանիշները: Երևանի քաղաքապետը ընդգծել է, որ հետևողական ու ամենօրյա սրտացավ աշխատանքի արդյունքում բոլոր վարչական շրջանները կարող են հայտնվել առաջին 3-4 հորիզոնականներում:
     «Մենք պետք է հասնենք այնպիսի արդյունքների, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններն իրենց կատարած աշխատանքով կարողանան աղյուսակային ընդհանուր սանդղակում բարձր ցուցանիշներ գրանցել: Գնահատման այս մոտեցումը ոչ միայն արտացոլում է վարչական շրջանների աշխատակազմերի կողմից կատարած աշխատանքների արդյունավետությունը, այլև ապահովում է առողջ մրցակցություն վարչական շրջանների միջև: Ի սկզբանե, երբ ներդնում էինք այս համակարգը, մեր նպատակը հենց սա էր, որ վարչական շրջանների միջև լինի առողջ մրցակցություն: Բոլորը պետք է հստակ գիտակցեն, որ մեր համաքաղաքացիները մեծ սպասելիքներ ունեն մեզանից և մենք պարտավոր ենք արդարացնել այդ սպասելիքները», - ընդգծել է քաղաքապետը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1890 | 0 | 0
Facebook