Идет загрузка...
Сегодня:  Среда, 24 Апреля, 2024 года

Статьи

Ես Արամ Մամիկոնյանն եմ, ես ...

22:40, Суббота, 03 Февраля, 2018 года
Ես Արամ Մամիկոնյանն եմ, ես ...


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Զրուցակիցս Արամ Մամիկոնյանն է: Արամն ավարտել է ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը:
    
    
     1.Օրս սկսում եմ…

-Դառը սև սուրճով և սպիտակ մտքերով


    

2.Երբ դեռ 18 տարեկան էի…

-Շատ բաների նայում էի մատների արանքով, անում էի շատ սխալներ ինչի համար շատ ուրախ եմ հիմա, ունեի այլ պատկերացումներ և համոզմունքներ կյանքի և դրա իմաստի վերաբերյալ


    

3.Ասա ինձ` չես կարող և ես...

-Շնորհակալ կլինեմ քեզ, քանի որ հենց այդ խոսքերը կստիպեն ինձ, քեզ ցույց տալ թե ինչքան էիր սխալվում


    

4.Ըստ իս աղջիկները սիրում են…

-Ինքնավստահ տղամարդու, ով կարող է իր վրա վերցնել պատասխանատվություն


    

5.Ամուսնացած չլինելու վատն այն է, որ

-Ոչ մի վատ բան չկա


    

6.Իմ երեք ամենասիրելի ուտեստներն են…

-Տատիկիս պատրաստած ցանկացած ուտելիք


    

7.Կյանքը ձանձրալի կլիներ առանց…

-Դժվարությունների և անհաղթահարելի թվացող խոչնդոտների, ինչպես նաև առանց հստակ դրված նպատակների և այդ նպատակներին հասնելու ճանապարհին քեզ ուղեկցող մարդկանց


    

8. Ես առանց ընկերներիս, ասես…

-Գիրք որը փոշոտվոմ է պահարանի վրա և երբեք չի ընթերցվում


    

9.Հայաստանում հնարավոր է…

-Ամեն ինչ


    

10.Ֆեյսբուքը…

-Զենք է, որը հիմարի ծեռքին վտանգավոր է, իսկ խելացիի համար օգտակար գործիք


    

11.Ի՞նչը Ձեզ մոտ լավ չի ստացվում

- Ինքս ինձ խաբելը, ասելով, թե ինչ-որ բան ինձ մոտ չի ստացվում


    

12.Երևանում իմ ամենասիրելի վայրը...

-Փարպեցի փողոցը, որը լի է լավ հիշողություններով


    

13.Ֆիլմ, որը արժի միշտ նայել

-В погоне за счастьем


    

14.Երբ պարապ եմ լինում...

-Գիրք եմ կարդում կամ խոսում եմ ընկերներիս հետ


    

15. Ես Արամ Մամիկոնյանն եմ, ես ...

-Շնորհակալություն եմ ասում բոլոր նրանց, ովքեր հանդուրժում են ինձ և իմ բնավորությունը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4780 | 0 | 0
Facebook