- Ինչու՞ որոշեցիք մասնակցել Դեպի Եվրատեսիլին։
AlternatiV - Երբ իմացանք նախագծի 2-րդ եթերաշրջանի մասին, ինքներս մեզ ասեցինք՝ իսկ ինչու ոչ, ինչու չփորձել։
- Ինչու՞ հենց Stare at me և ովքեր են հեղինակները։
AlternatiV - Երկար էինք մտածում անվան շուրջը, դեռ մինչև հայտը ուղարկելն էլ։ Իսկ ինչու
Stare at me, որովհետև հենց Stare at me։ Երգի խոսքերի սկզբնական իդեայի հեղինակն է
Սարգիս Բուռնազյանը՝ խմբի վոկալիստը։ Հետագայում արդեն խմբով ենք աշխատել գործիքավորման վրա։
- Հավատու՞մ եք որ այս անգամ արդարություն կլինի։
AlternatiV - Այո
- Եթե ոչ դուք, ապա ու՞մ եք տեսնում այս տարի Պորտուգալիայի բեմում։
AlternatiV - Որևէ անուն չեմ նշի, բոլորն էլ արժանի են, թե ով է ավելի ուժեղ, պարզ կդառնա ելույթներից և առավել ևս քվեարկությունից հետո: