Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

ՀԱՅԻ ԳԵՆՆ ՈՒ կամիլը

16:58, Суббота, 13 Января, 2018 года
ՀԱՅԻ ԳԵՆՆ ՈՒ կամիլը
     Հայաստանում նորից եվրատեսիլադարդով տառապելը արդիական հոգեվիճակ է: Որպես հայ ինձ էլ էր հետաքրքիր, թե Հայաստանը այս տարի ո՞վ է ներկայացնելու այդ «երգի մրցույթ» կոչվածին: Ու … հանկարծ կարդում եմ, որ Կամիլ անունով այդ «բեմական երևույթն» էլ է մեր հավակնորդների ցանկում: Դեռ կարդացածս «չմարսած» երկրորդ բոթն եմ կարդում՝ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հաղթողի հիմնական թեկնածուներից մեկն է՝ եթե ոչ հաղթողը… Բա հետո՞… Բա մենք մեղք չե՞նք… Հետո էլ կասենք հայի վրա ծիծաղում են, հային նվաստացնում են, հային թերագնահատում են, հային…Հենց հայն է՝ իրեն ծիծաղի առարկա դարձնողն էլ, իրեն նվաստացնողն էլ, իր ազգի արժեքները թերագնահատողն էլ …
     Ասում են` «Եվրատեսիլը» լուրջ մրցույթ չէ: Բան չասեցի, համամիտ եմ: Եթե այդքանը հասկանում ենք, բա ափսոս չե՞ն այն փողերը, որ այդ անլուրջ մրցույթին մասնակցելու վրա ենք ծախսում, ամեն տարի գերհզոր շոու, գերֆանտաստիկ էֆեկտներ ենք խոստանում, եսիմ ում, եսիմ որտեղից գտնում, իբր շոու ենք բեմադրում, իբր հագուստ ենք կարում, ու ամեն անգամ, երբ հաղթողը արդեն որոշված է լինում, հայտարարում ենք, որ այդքան էլ լուրջ մրցույթ չէր, ոչինչ, որ նորից Հայաստանը նույն կոտրած տաշտակի հույսին մնաց, ու հաջորդ տարի ամեն ինչ նույնությամբ կրկնում ենք…
     Մի քանի տարի առաջ, երբ Կոնչիտա կոչվածը մասնակցեց և հաղթեց այդ մրցույթում, հիշու՞մ եք ժողովուրդը ինչ բառերով էր նրան «մեծարում» , իսկ հիմա մենք ենք Կոնչիտա ուղարկելու այդ մրցույթին… Կամիլ-Կոնչիտա, նույն բանն է՝ կանացի հագուստով, շպարված ու կեղծամով տղամարդ: Այն, որ սրանցից մեկը սափրված է, մյուսը՝ ոչ, ոչինչ չի փոխում:
     Ու հիմա չեմ կարող չհարցնել. հայի գեն, հայի գեն գոռացողները ու՞ր են, տեղյա՞կ են, որ ամբողջ Եվրոպայով մեկ հայի գենը գետնին կհավասարվի, եթե տղամարդ-կինը մեր երկիրը ներկայացնի «Եվրատեսիլում» …
     Հետո էլ ասում են` ինչու՞ են հայ աղջիկները այլազգիի հետ ամուսնանում: Բա ու՞մ հետ ամուսնանան, եթե Ռոբերտ Աբաջյանի նման կարգին տղաները սահման են պահում, գիտակցաբար զոհվում, որ իրենց հայրենիքը պաշտպանեն, որ հայի գենը պահեն: ՈՒ՞մ հետ ամուսնանան՝ ծանոթների շրջանում «լավ տղա» ձևացող, իրական կյանքում համասեռամոլի հետ ախպեր-ախպեր խաղացող ու հնդկական սերիալներից արտասվողի հետ, թե՞ կնոջ շոր հագնող ու կնոջից պրոֆեսիոնալ գաջվող «տղամարդու» հետ …
     Քանի շուտ է եկեք համախմբվենք, ու այդ թյուրիմացությանը հեռացնենք մրցույթից: Ռեյտինգի ու շոուի հետևից վազելով՝ մրցույթի կազմակերպիչները մոռանում են մեր ազգի մասին, մեր աճող սերնդի մասին, ովքեր վաղը, մյուս օրը այդ լղոզված ջորիին են նմանակելու…
     Հ.Գ. Ու այս ամենը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն է լուսաբանելու … .
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
3
Не нравится
0
9012 | 6 | 0
Facebook