Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 29 Ноября, 2020 года

Статьи

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՆՎԵՐՆԵՐ ԱԽԹԱԼԱՅԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

12:03, Четверг, 11 Января, 2018 года
ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՆՎԵՐՆԵՐ ԱԽԹԱԼԱՅԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Տարվույս հունվարի 10-ին Ախթալայի համայնքի Սուրբ Աստվածածին վանքում, Սուրբ Ծննդյան տոնի առթիվ նվերներ բաժանվեցին Ախթալա համայնքի 20 ընտանիքների երեխաներին։ Սույն Միջոցառումը տեղի ունեցավ Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի, Հայաստանում Աստվածաշնչյան ընկերության, ինչպես նաև Երևանի և Էջմիածնի հավատացյալների նյութական միջոցներով։ Միջոցառմանը ներկա էին Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի միաբան Տ․ Աղան աբղ․ Երնջակյանը, Ախթալայի Ս․Աստվածածին վանքի վանահայր Տ․Հեթում քահանա Թարվերդյանը, Մայր Աթոռի Ս․Էջմիածնի միաբան Հրայր սրկ․ Մուրադյանը, ինչպես նաև Երևանի Ս․Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միության անդամները։ Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո նվերները բաժանվեցին երեխաներին։

Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
4744 | 0 | 0
Facebook