Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Октября, 2021 года
Վկոնտակտե

Статьи

Ուրախ ավտոբուս

21:31, Среда, 10 Января, 2018 года
Ուրախ ավտոբուս

Այդ պատմությունը տեղի է ունեցել տարիներ առաջ:

Հարսանեկան արարողությունը սկսվեց միջքաղաքային երթուղային տաքսում…

Նորափեսայի եղբայրը եկել էր մայրաքաղաք՝ հարսանիքի համար գնումներ կատարելու և արված գնումները տեղափոխում էր գյուղ գնացող երթուղային տաքսով: Երթուղայինում էին հարևան գյուղերից մի քանի մարդիկ, և ինչպես կասեր Օստապ Բենդերը՝ քեֆը լավ մի ուղևոր, մի գեղանկարիչ և մի քանի ուսանողներ և (լիքը տեսա՜կ-տեսա՜կ ուտեստներ ու խմիչքներ): Դեռևս Երևանից դուրս չեկած քեֆը լավ ուղևորը ստիպեց ուսանողներից մեկին, որ իջնի ու բաժակներ ճարի. (ճանապարհը երկար, ուտելիքը՝ ծով): Ես արդեն նախազգում էի, թե ինչ պետք է լինի ու հետաքրքրությամբ սպասում էի ընթացքին, որովհետև ինձ միշտ հետաքրքիր է եղել ուսումնասիրել մարդկային հոգեբանությունը: Մինչ ես կուսումնասիրեյի բոլորին, բաժակները ճարվեցին. դե ՞ինչ, մնում էր միայն կեր ու խումը սկսվեր. ու այդ պահը չուշացավ: Հերթով սկսեցին կենացներ ասել ու հեռակա բարեմաղթանքներ հղել երիտասարդ զույգին. տեղը տաք էր, միացված երաժշտությունը լրիվ համահունչ տիրող մթնոլորտին՝ կենացները գնալով քաղցրանում էին: Ինձ թվում էր Կուստուրիցայի ֆիլմերից մեկում եմ հայտնվել ու անթաքույց ուրախանում էի, բայց միևնույնժամանակ աչքի պոչով հետևում էի հարսանքատիրոջը, որն նստած էր վարարդի կողքին ու չէր ուզում, թե՞պարզապես անկարող էր նայել, թե ինչ է կատարվում վերջնամասում: Բաժակի ամեն մի զրնգոցի հետ խփում էր նրա սիրտը. հերթով դատարկվում էին շշերը, կամաց-կամաց բարձրանում էր ուղևորների տրամադրությունը իսկ դրան զուգահեռ ու ձմեռային երեկոյի վերջին շողերի հետ՝ մարում էր հարսանքատիրոջ սիրտը: Այսպես սկսվեց, բայց չգիտեմ, թե ինչպես ավարտվեց այդ հարսանիքը, հուսամ, որ առավել ուրախ:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
| | |
5616 | 0 | 0
Facebook