Идет загрузка...
Сегодня:  Вторник, 16 Апреля, 2024 года

Статьи

Տոնական օրերին քաղաքացիների կողմից բարձրացված բոլորը հարցերը ստացել են օպերատիվ լուծում

Yerevan info
Автор:
Yerevan info
17:37, Вторник, 09 Января, 2018 года
Տոնական օրերին քաղաքացիների կողմից բարձրացված բոլորը հարցերը ստացել են օպերատիվ լուծում

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի` դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 7-ը քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին արագ արձագանքելու, անհրաժեշտության դեպքում դրանց նաև օպերատիվ լուծումներ տալու նպատակով Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների աշխատակազմերում կազմակերպվել և պատշաճ իրականացվել է շուրջօրյա հերթապահություն: Ըստ այդմ, տոնական ոչ աշխատանքային օրերին քաղաքացիների կողմից բարձրացված բոլոր հարցերը ստացել են օպերատիվ լուծումներ:

Զեկուցվել է, որ տոնական օրերին, ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի, քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում ևս սահմանված է եղել հատուկ հերթապահություն և ապահովվել է քաղաքացիների պատշաճ բուժսպասարկումը:
     Պատասխանատուները նաև զեկուցել են, որ նշված ժամանակահատվածում խստորեն վերահսկվել է ինչպես հասարակական տրանսպորտի աշխատանքը, այնպես էլ աղբահանության աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը:
     Շուրջօրյա հսկողություն է իրականացվել նաև մայրաքաղաքի կրթական ու մշակութային հաստատությունների ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի նկատմամբ: Նշվել է, որ վերոնշյալ բոլոր հաստատությունների ջեռուցման համակարգերն աշխատել և աշխատում են անխափան:
     Իր գոհունակությունը հայտնելով Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի կողմից տոնական ոչ աշխատանքային օրերին շուրջօրյա հերթապահության աշխատանքների պատշաճ կազմակերպման համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքի կենսապահովման ոլորտի ծառայություններ մատուցող ընկերություններին ու բոլոր այն ծառայություններին, որոնց հետ համագործակցված աշխատանքի արդյունքում ապահովվել են քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի արագ լուծումները:
     Անդրադառնալով մայրաքաղաքի տոնական ձևավորման նկատմամբ սահմանված հսկողությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանն ու «Երքաղլույս» ընկերությանը հանձնարարել է շարունակել հսկողությունը մինչև հունվարի 13-ը, այնուհետ կազմակերպել դրանց ապամոնտաժումն ու պատշաճ պահեստավորումը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1663 | 0 | 0
Facebook