Երեւանում այսօր՝ հունվարի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել: Ժամը 20: 45-ի սահմաններում փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել Վարդաշենի 6-րդ փողոցի տներից մեկում հրդեհի մասին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր ժամանած փրկարարներն ու ոստիկանները տան միջանցքի հատակին տղամարդու դի են հայտնաբերել: Նախնական տեղեկություններով՝ նա ծխախեղդ է եղել:
Փաստի առիթով Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Մի շարք փորձաքննություններ են նշանակվել: Տղամարդու ինքնությունը պարզվում է: